Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգույշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՜ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

  1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:
  2. Ի՞նչն էր ծաղիկների անկողինը:
  3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:
  4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Երկնքից թափվեց փափուկ բամբակ,

Այն շատ սառն է ու սպիտակ:

                                        (Ձյուն )

  • Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը գալիս է ձմռանը: Այն շատ սպիտակ է ու սառը: Երբ շատ է գալիս, ամբողջ հատակը, տանիքները, ծառերը ծածկվում են ձյունով: Մենք՝ երեխաներս, շատ ենք սիրում ձյան հետ խաղալ:

  • Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Ծաղիկներ ձյան տակ