10 փաստ ծիծեռնակների մասին

OLYMPUS DIGITAL CAMERA

1. Գոյություն ունի ծիծեռնակի 179 տեսակ: Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՛ քաղաքային,ժայռային,գյուղական,առափնյա և շիկագոտի։

2. Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

3. Բույնը ափսեանման է,սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին,շենքերի պատերին,տանիքների անկյուններում և կամուրջների տակ։

4. Բները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։ Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։

5. Մայիս-Հունիս ամիսներին դնում են 4-6 սպիտակ կարմրագորշ ձվեր։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

6. Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։

7. Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և Մարտ-Ապրիլ ամիսներին, երբ մեզ մոտ եղանակը տաքանում է, նրանք վերադառնում են։

8. Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։

9. Ծիծեռնակները, համեմատաբար մյուս թռչունների, ավելի հաճախ են իջնում գետնին։

10. Ծիծեռնակի թռչելով՝ մարդիկ կանխագուշակում են եղանակը։ Օրինակ՝ եթե ծիծեռնակները բարձր են թռչում, ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *