Առաջադրանք 5

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)

հին-հնամենի (ի-ն գաղտնավանկի ը)
բազուկ-բազկաթոռ (ու-ն սղվել է)
պատիժ-պատժել (ի-ն սղվել է)
գլուխ-գլխավոր (ու-ն գաղտնավանկի ը)
էշ-իշամեղու (է-ն դարձել է ի)
անեծք-անիծել (ե-ն դարձել է ի)
դեմ/ք/-դիմանկար (ե-ն դարձել է ի)
վրեժ-վրիժառու (ե-ն դարձել է ի)

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ծնունդ, հաշիվ, հույն – Հունաստան։

բուրդ-բրդոտ, սիրտ-սրտային, կույր-կուրանալ, ծնունդ-ծննդյան, հաշիվ-հաշվապահ, հույն – Հունաստան։

3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Օրինակ՝ ձնծաղիկ – ձյուն+ծաղիկ
Թխահեր, երգչախումբ, մեղվապահ, շնաձուկ, մրգատու։

Թխահեր-թուխ+հեր

 Երգչախումբ-երգ+խումբ

 Մեղվապահ-մեղու+պահել

 շնաձուկ-շուն+ձուկ

 մրգատու-միրգ+տալ

4. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

ծաղիկ+ա+ձոր –Ծաղկաձոր
շեկ+ա+հեր –շիկահեր
սեր+առատ –սիրառատ
միս+ա+կեր-մսակեր
տուն+ա+քանդ/ել/- տնաքանդ
բնագետ+ություն –բնագիտություն
հրավեր+ա+տոմս- հրավիրատոմս

5.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան- (ի-ն գաղտնավանկի ը)
միրգ-մրգատու-(ի-ն գաղտնավանկի ը)
կաղին-կաղնի- (ի-ն սղվել է)

որդի-որդյակ-ի-ն դարձել է յա

կռիվ-կռվել- (ի-ն սղվել է)

խիղճ-խղճալ-(ի-ն գաղտնավանկի ը)

կծիկ-կծկել- (ի-ն սղվել է)

կոշիկ-կոշկեղեն- (ի-ն սղվել է)

նկարիչ-նկարչություն- (ի-ն սղվել է)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *