Մագաղաթ

Ով է հորինել մագաղաթը: Մագաղաթ - թղթի տեսքի պատմություն

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների(զանազան բաներ գրելու մաքուր թերթերով գիրք,  (հնացած) պատմական բովանդակությամբ գիրք է պատմագիրք) հիմնական մասը  պատրաստված է եղել մագաղաթից՝

(ասորերեն՝ magalləta — գալարված մատյան), կաշվից պատրաստված գրանյութ է: Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի  օրոք։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և փաթեթի փոխարեն իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ  էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:
Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի թագավորական ախոռի  առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայի հետ:

Advertisementsabout:blankREPORT THIS AD

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Սովորողի առաջին շրջանի հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Բնագիտություն 4-րդ դաս. – Աշոտ Գրիգորյանի բլոգ (edublogs.org)

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։

Մահացած բույսերի ու կենդանիների քայքայված մնա­ցորդներից առաջանում է հումուսը:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հողը գոյանում է քայքայված ապարի ու հումուսի միախառնումից :

Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։

Ամենալավ են համարվում այն հողերը, որոնցում հումուսը շատ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը:

Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։

Հողում միշտ կան շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի:

Մաթեմատիկայի 1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Մաթեմատիկա 4-րդ դաս. – Աշոտ Գրիգորյանի բլոգ (edublogs.org)

  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
  • Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:
  • Տեղադրիր մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա հաշվետվության հղումը:
  • Տեղադրիր մաթեմատիկայի հոկտեմեբեր ամսվա հաշվետվության հղումը:
  • Տեղադրիր մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա հաշվետվության հղումը:
  • Տեղադրիր մաթեմատիկայի դեկտեմբեր ամսվա հաշվետվության հղումը:
  • Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Իմ ընտանիքը» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Շոշափելի քառանկյուններ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Ուսումնական աշուն 2022» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մաթեմատիկական գիտելիքներդ կարո՞ղ ես օգտագործել առօրյայում: Ներկայացրու որևէ օրինակ:
  • Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։
  • Ո՞ր նախագիծն է քեզ ամենից շատ դուր եկել և ինչո՞ւ:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա  ֆլեշմոբին։ Քանի՞ ֆլեշմոբի ես մասնակցել։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 1-ին ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը
  • ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը։

Առաջին ուս․շրջանի ամփոփում

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։

Մայրենի 4-րդ դասարան – Աշոտ Գրիգորյանի բլոգ (edublogs.org)

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։

5․ Ի՞նչ նխագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։

7․ Գիրք-տետրով աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։

8․ Քանի՞ ստեղծագործական աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։

9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։

10․ ի՞նչ կավելացնեք մայրենիի հաշվետվությանը։

Իմ գյուղը նախագիծ

Իմ գյուղն Օրգովն է: Այստեղ ծնվել են իմ հայրական պապիկն ու տատիկը: Ես շատ եմ սիրում իմ գյուղը և հաճախ եմ լինում գյուղում:

Օրգովը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևելյան փեշերին, Ամբերդի գետահովտում:

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկին անվանումներն են՝ Երկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի:

Գյուղի արևմտյան մասում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի և բնակավայրի մնացորդներ։ Գյուղում կա Չրախլու կոչվող մատուռը, որի շրջակայքում գերեզմանատուն է։ Ըստ ավանդության Չրախլու նշանակում է ճրագով լի։ Կան ավերված խաչքարեր։

Այստեղ է գտնվում Պարիս Հերունու ռադիոօպտիկական կայանը։

Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ 3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադան է է: Ամենամեծ քաղաքը  Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին  Գրենլանդիան է:

Հարավային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև  Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը`  Անխել ջրվեժը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է,  6.960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝  Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է  6.440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանիա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։

Եվրասիա. առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա:Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով , արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ) 8848մ, ամենախոշոր լիճը`  Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը: