Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Այսօր մեր ճամբարի վերջին ճամփորդությունն էր: Մենք այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան:

Ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, երկար տարիներ ապրել և ստեղծագործել է այս տանը, որը հետագայում դարձել է նրա

Ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին երկար տարիներ ապրել և ստեղծագործել է այս տանը, որը հետագայում դարձել է նրա տուն-թանգարանը:

Թանգարանում մենք տեսանք շատ նկարներ, որոնք հետաքրքիր ոճով էին նկարված: Այդ նկարներն ավելի գեղեցիկ էին, երբ նրանց հեռվից էինք նայում:

Մենք տեսանք նաև նրա տարազները, որոնք նա կրել էր առօրյայում: Տեսանք նրա պատրաստած ծիսական տիկնիկները և կենաց ծառը:

Տուն-թանգարանում ներկայացված էին հին իրեր, դրամներ, գորգեր, աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր:

Ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Ես իմ ընկերներին խորհուրդ կտամ անպայման այցելել Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան:

Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Բարև, այսօր մեր ջոկատով ունեցանք ևս մեկ շատ հետաքրքիր ճամփորդություն: Մենք այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Նախքան գնալը մենք ծանոթացանք Մ.Սարյանի կենսագրությանը, նրա ստեղծագործություններին: Այնտեղ մենք տեսանք նրա աձնական օգտագորմծան իրերը՝ նրա ափսեն, բաժակը, տեսանք նկարչական պարագաները: Սրահում ես տեսա շատ գեղեցիկ նկարներ, տեսել եմ Ավետիք Իսահակյանի դիմանկարը, Սարյանի ինքնանկարները և շատ նատյուրմորտներ:

Ինձ շատ դուր եկավ այս նկարը, որի անունը << Երեք հասակ >> է:

Ճամբարային առաջին շաբաթ

Այս շաբաթ մեզ մոտ ճամբարային էր: Մենք ունեցանք շատ հետաքրքիր և հագեցած օրեր:

Այս շաբաթ մենք անցանք տարազների մասին՝ նյութը տես այստեղ:

Quizzes ծրագրի գործածությամբ՝ պատրաստել եմ ամանորյա վիկտորինա՝ Start Playing – Quizizz:

Անցել ենք Ազգային ճվիկներ, խաղիկներ ու թռնոցիներ: Ես սովորել եմ հետևյալ խաղիկը՝

Ալ խնձորի ախպերս,
Շեկ շլորի ախպերս,
Կանաչ թզնի ախպերս,
Կարմիր նռնի ախպերս:

Եվ վերջապես, շաբաթվա ամենաուրախ օրը դա մեր ճամփորդությունն էր Գեղասահքի մարզադպրոց: Այնտեղ շատ հավես էր, մենք շատ սահեցինք և շատ ուրախ օր ունեցանք:

Ճամբարի օրագիր․ այցելություն Գեղասահքի մարզադպրոց | Արմինե Աբրահամյանի բլոգ (wordpress.com)

Հայկական ազգային հագուստ (տարազ)

Հայկական տարազհայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ ՎանՎասպուրականըԿարինըՇիրակըՍյունիքԱրցախըԿիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործությանմանրանկարչությանգորգագործությանոսկերչության հետ[1]։Հայկական տարազները շատ հին ավանդույթներ են։

Գյումրեցի տղամարդ չուխայով

Տարազն ըստ տարածաշրջանների

Հայկական ազգային տարազը, անցնելով պատմական զարգացման երկար ուղի, հանդիսացել է նրա ինքնապահպանման ազդակներից մեկը։ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի ոճերի բախման և համադրման տարածքում ոչ միայն փոխառել նաև շատ հաճախ ներգործուն դեր է ունեցել հարևան ժողովուրդների տարազի վրա։ Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքում, հայ ժողովուրդը միշտ ստեղծարար մոտեցում է ունեցել ըստ իր տոհմային ճաշակի և դարավոր ավանդությունների։ Հատկապես հայ կնոջ ավանդապահության շնորհիվ, որը ցուցաբերել է ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների նրբաճաշակություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն, միշտ խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից[2]։

Ըստ տարածաշրջանների տարազը կարելի է բաժանել երկու հիմնական շրջանների՝ արևմտահայերի և արևելահայերի։ Որոնք էլ իրենց հերթին բաժանվում են ըստ առանձին տարածաշրջանների։

Արևմտահայերի տարազը գլխավորապես բաժանվում է երկու շրջանի․

  1. Արևելյան նահանգների՝ Տարոնի (ներառյան Սասունը), Բարձր ՀայքիՎասպուրականի և Բաղեշի շրջանները․
  2. Արևմտյան նահանգների՝ Սեբաստիայի, Կեսարիայի, Կիլիկիայի, իսկ հարավում՝ Խարբերդի և Տիգրանակերտի շրջանները։

Առաջին շրջանը ավելի հարազատ է պահել հայկական տարազի ավանդությունները․ երկրորդում՝ զգացվում է անատոլիական որոշ ձևերի ազդեցությունը[3]։

Արևելահայ տարազը կարելի է բաժանել երեք շրջանի․

  1. Սյունիք-Արցախյան, Զանգեզուրի․
  2. Այրարատի
  3. Գողթան գավառի (Ագուլիս, Օրդուբադ), Գանձակի, Գուգարքի, Շիրակի, Ջավախքի։

Տղամարդու հայկական տարազ

Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չուխան, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չուխայի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի փափախները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

Հայկական ՏԱՐԱԶ | Armenian TARAZ | ВКонтакте

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակըարծաթե ապարանջանը։

Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև XIX դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։

Հայկական տարազ