Սկյուռ

Չնայած նրան, որ ոչ բոլոր մարդիկ են իրականում սկյուռ տեսել, բայց մուլտֆիլմերից սկյուռերը դարձել են մարդկանց համար սիրելի ու նրանց հանդեպ շատ ջերմ վերաբերմունք կա աշխարհում։ Գոյություն ունի 365 տեսակի սկյուռ։ Սկյուռները երկրագնդի վրա են ապրում արդեն 50 միլիոն տարում, որի ընթացքում որևէ փոփոխության չեն ենթարկվել։ Սկյուռի ձագը մոտ 50 գրամ է, ծնված ժամանակ չունի ոչ ատամ, ոչ մազ: Սկյուռի ձագերը տեսնել սկսում են միայն կյանքի 6-8 շաբաթում: Այդ ընթացքում նրանք ամբողջովին կախված են մորից: Սկյուռի առջևի 4 ատամները շարունակում են աճել ողջ կյանքի ընթացքում, սա հնարավորություն է տալիս ատամներին երկար օգտագործվելու հետևանքով չմաշվել: Իսկ գիտեք, որ սկյուռը աշխարհի ամենամաքուր կրծողն է: Արու սկյուռն ավելի շատ ժամանակ է տրամադրում իր մորթու մաքրմանը, քան էգը: Աֆրիկյան գաճաճ սկյուռները ամենափոքր սկյուռներն են: Նրանց ողջ հասակը` քթից մինչև պոչը, կազմում է ընդամենը 2,5 սմ է: Սկյուռներն ունեն հրաշալի հոտառություն: Սկյուռի համար պոչը ղեկի դեր է կատարում՝ ցատկելիս նա իր օգնությամբ կառավարում է թռիչքը, թռիչքի ժամանակ սկյուռի պոչը մեկ այլ կարևոր հատկություն էլ ունի․ բարձր տեղից ցատկելիս դա պարաշյուտի դեր է կատարում։ Պոչով սկյուռիկը դանդաղցնում է իր ընթացքը։

Առաջադրանքներ

1․ Դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված են սկյուռի նոր ծնված ձագերը։
Սկյուռի ձագերը տեսնել սկսում են միայն կյանքի 6-8 շաբաթում: Սկյուռի ձագը մոտ 50 գրամ է, ծնված ժամանակ չունի ոչ ատամ, ոչ մազ:
2․ Սկյուռի պոչն ի՞նչ օգտակար նշանակություն ունի։
Սկյուռի համար պոչը ղեկի դեր է կատարում՝ ցատկելիս նա իր օգնությամբ կառավարում է թռիչքը, թռիչքի ժամանակ սկյուռի պոչը մեկ այլ կարևոր հատկություն էլ ունի․ բարձր տեղից ցատկելիս դա պարաշյուտի դեր է կատարում։ Պոչով սկյուռիկը դանդաղցնում է իր ընթացքը։
3․ Ի՞նչ վերաբերմունք ունեք սկյուռների նկատմամբ դուք։
Ես սկյուռիկնների հետ լավ եմ վերաբերվում, որովհետև սկյուռիկնները շատ սիրուն են։
4․ Հետևյալ բառերը դարձրեք հոգնակի՝ սկյուռ-սկյուռեր, ատամ-ատամներ, ճանկ-ճանկեր, ձու-ձվեր, ձագ-ձագեր, տուն-տներ, բույն-բներ։
5․ Սևով նշված բառի ածանցն առանձնացրեք դրանով փորձեք 3 նոր բառ կազմել։
Ամենամեծ, ամենաուժեղ, ամենասիրուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *