Սկյուռ

Չնայած նրան, որ ոչ բոլոր մարդիկ են իրականում սկյուռ տեսել, բայց մուլտֆիլմերից սկյուռերը դարձել են մարդկանց համար սիրելի ու նրանց հանդեպ շատ ջերմ վերաբերմունք կա աշխարհում։ Գոյություն ունի 365 տեսակի սկյուռ։ Սկյուռները երկրագնդի վրա են ապրում արդեն 50 միլիոն տարում, որի ընթացքում որևէ փոփոխության չեն ենթարկվել։ Սկյուռի ձագը մոտ 50 գրամ է, ծնված ժամանակ չունի ոչ ատամ, ոչ մազ: Սկյուռի ձագերը տեսնել սկսում են միայն կյանքի 6-8 շաբաթում: Այդ ընթացքում նրանք ամբողջովին կախված են մորից: Սկյուռի առջևի 4 ատամները շարունակում են աճել ողջ կյանքի ընթացքում, սա հնարավորություն է տալիս ատամներին երկար օգտագործվելու հետևանքով չմաշվել: Իսկ գիտեք, որ սկյուռը աշխարհի ամենամաքուր կրծողն է: Արու սկյուռն ավելի շատ ժամանակ է տրամադրում իր մորթու մաքրմանը, քան էգը: Աֆրիկյան գաճաճ սկյուռները ամենափոքր սկյուռներն են: Նրանց ողջ հասակը` քթից մինչև պոչը, կազմում է ընդամենը 2,5 սմ է: Սկյուռներն ունեն հրաշալի հոտառություն: Սկյուռի համար պոչը ղեկի դեր է կատարում՝ ցատկելիս նա իր օգնությամբ կառավարում է թռիչքը, թռիչքի ժամանակ սկյուռի պոչը մեկ այլ կարևոր հատկություն էլ ունի․ բարձր տեղից ցատկելիս դա պարաշյուտի դեր է կատարում։ Պոչով սկյուռիկը դանդաղցնում է իր ընթացքը։

Առաջադրանքներ

1․ Դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված են սկյուռի նոր ծնված ձագերը։
Սկյուռի ձագերը տեսնել սկսում են միայն կյանքի 6-8 շաբաթում: Սկյուռի ձագը մոտ 50 գրամ է, ծնված ժամանակ չունի ոչ ատամ, ոչ մազ:
2․ Սկյուռի պոչն ի՞նչ օգտակար նշանակություն ունի։
Սկյուռի համար պոչը ղեկի դեր է կատարում՝ ցատկելիս նա իր օգնությամբ կառավարում է թռիչքը, թռիչքի ժամանակ սկյուռի պոչը մեկ այլ կարևոր հատկություն էլ ունի․ բարձր տեղից ցատկելիս դա պարաշյուտի դեր է կատարում։ Պոչով սկյուռիկը դանդաղցնում է իր ընթացքը։
3․ Ի՞նչ վերաբերմունք ունեք սկյուռների նկատմամբ դուք։
Ես սկյուռիկնների հետ լավ եմ վերաբերվում, որովհետև սկյուռիկնները շատ սիրուն են։
4․ Հետևյալ բառերը դարձրեք հոգնակի՝ սկյուռ-սկյուռեր, ատամ-ատամներ, ճանկ-ճանկեր, ձու-ձվեր, ձագ-ձագեր, տուն-տներ, բույն-բներ։
5․ Սևով նշված բառի ածանցն առանձնացրեք դրանով փորձեք 3 նոր բառ կազմել։
Ամենամեծ, ամենաուժեղ, ամենասիրուն։

Խնձոր

Խնձորը ամենատարածված միրգն է աշխարհում, որովհետև չկա մի այնպիսի երկիր, որտեղ խնձոր չլինի։ Աշխարհում հայտնի են խնձորի 7500 տեսակներ, որոնք լինում են կանաչ, կարմիր կամ դեղին։ Կանաչ խնձորն ավելի շատ է պարունակում վիտամին C, քան կարմիր խնձորը: Խնձորը պետք է ուտել կեղեւով, քանի որ բոլոր սննդարար նյութերը գտնվում են կեղևի տակ։ Խնձորն ուտելիս անհրաժեշտ է հանել կտերը, որովհետև կուտը ստամոքսում թույն է արտադրում և  խիստ վտանգավոր է առողջության համար Խնձորը շատ օգտակար է մարդու առողջության համար, օրական ընդամենը 2 հատ խնձորը կարող է մաքրել մարդու արյունատար համակարգը խոլեստերինային բջիջներից։ Խնձորի թարմ հյութը հանգստացնում է մարդու նյարդերը, գիտնականները վստահ են, որ խնձորի բնական հյութը կարող է հանգստացնել նույնիսկ լացող երեխային: Խնձորն այրում է ճարպերը, որը շատ կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Խնձորի ամենօրյա օգտագործումը դրական է ազդում մազերի ու մաշկի առողջության վրա: Մարդկության պատմության մեջ խնձորը ամենից հաճախ հանդիպող միրգն է։ նախ՝ Ադամն ու Եվան խնձոր ուտելու պատճառով վտարվեցին դրախտից, Նյուտոնի գլխին խնձոր ընկավ, որ նա հորինեց ձգողականության մասին օրենքը, իսկ Ստիվ Ջոբսը իր աշխարահռչակ բրենդն անվանց խնձոր, որովհետև դա իր ամենասիրած միրգն էր։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞վ են խնձորներն օգտակար։
Խնձորնները օկտակար են որովհետև խնձորնների մեջ կան վիտամին c:
2․ Դու սիրո՞ւ ես խնձոր, ո՞ր գույնն ես ավելի շատ հավանում։
Ես հավանում եմ կարմիր խնձորը։
3․ Ըստ Աստվածաշնչի խնձոր ուտելու համար ո՞վ է պատժվել և ո՞վ է նրանց պատժել։
նախ՝ Ադամն ու Եվան խնձոր ուտելու պատճառով վտարվեցին դրախտից, Նյուտոնի գլխին խնձոր ընկավ, որ նա հորինեց ձգողականության մասին օրենքը, իսկ Ստիվ Ջոբսը իր աշխարահռչակ բրենդն անվանց խնձոր, որովհետև դա իր ամենասիրած միրգն էր։
4․ Խնձորի ո՞ր հատվածն է թունավոր։
Խնձորն ուտելիս անհրաժեշտ է հանել կտերը, որովհետև կուտը ստամոքսում թույն է արտադրում և  խիստ վտանգավոր է առողջության համար Խնձորը շատ օգտակար է մարդու առողջության համար, օրական ընդամենը 2 հատ խնձորը կարող է մաքրել մարդու արյունատար համակարգը խոլեստերինային բջիջներից։
5․ Գրիր սևով նշված բառերի հականիշները։
Հայտնի-անհայտնի, տակ-վրա, հանել-դնել, վտանգավոր-անվտանգ, առողջության-վտանգություն, մաքրել-կեխտոտել, թարմ-հին,  բնական-վնաս, նիհարել-չաղանալ, դրական-բացահասակ։

Պիրանյաներ

Պիրանյան քաղցրահամ ջրերում ապրող ձուկ է, որի մարմնի երկարությունը 11-41 սանտիմ է հասնում։ Պիրանյան անվանումը հնդկերեն բառ է, որը նշանակում է «ատամնավոր դև»: Պիրանայներն ունեն եռանկյունի ատամներ, որոնք այնպես են դասավորված, որ վերևի ատամները հավասարապես տեղավորվում են ներքևի ատամների արանքում, այսպիսով, երբ պիրանյան փակում է բերանը, ատամների պատ է առաջանում։ Պիրանյաների տեսակներ կան, որոնք գիշատիչներ են, նրանք կարող են ուտել նաև իրենց տեսակներին, եթե դրանք լինեն հիվանդ կամ թույլ։ Շատ մարդիկ սարսափում են պաիրանյաներից, որովհետև այս ձկները, եթե շատ լինեն, կարող են նաև մարդուն ուտել։ Կա տեղեկություն, որ պիրանյաների խումբը մի քանի րոպեում հսկա կովին մինչև ոսկորները խժռել է։ Պիրանյաներն ունեն շատ սուր ատամներ և միանգամից կարող են մեծ մարդու մատը պոկել։ Այս ամենով հանդերձ պիրանյաները շատ վախկոտ ձկներ են, եթե միայնակ են: Նրանք վախից կարող են կորցնել գիտակցությունը։ Իսկ եթե պիրանյաները ապրում են ակվարիումում, ապա նրանց կարելի է ուշաթափ անել՝ ուղղակի ակվարիումի մոտ ուժեղ ծափ տալով։  Պիրանյաները վտանգավոր են միայն, երբ շատ են։ Թեկուզ պիրանյաները գիշատիչներ են, բայց նրանք էլ ունեն իրենց թշնամիները։ Դելֆինները և ջրային կրիաները սնվում են նրանցով, ուստի՝ այնտեղ, որտեղ կա դելֆին կամ կրիա, վստահ կարելի է ջուրը մտնել, որովհետև այդ տարածքում հաստատ պիրանյա չեք հանդիպի։

Առաջադրանքներ

1․ Ինչո՞վ են պիրանյաները վտանգավոր, երբ խմբով են։
Կա տեղեկություն, որ պիրանյաների խումբը մի քանի րոպեում հսկա կովին մինչև ոսկորները խժռել է։
2․ Ի՞նչ կլինի, եթե ակվարիումի միջի պիրանյանի մոտ ուժեղ ծափ տաս։
Եթե պիրանյաները ապրում են ակվարիումում, ապա նրանց կարելի է ուշաթափ անել՝ ուղղակի ակվարիումի մոտ ուժեղ ծափ տալով։
3․ Որո՞նք են պիրանյաների թշնամիները։
Դելֆինները և ջրային կրիաները սնվում են նրանցով, ուստի՝ այնտեղ, որտեղ կա դելֆին կամ կրիա, վստահ կարելի է ջուրը մտնել, որովհետև այդ տարածքում հաստատ պիրանյա չեք հանդիպի։
4․ Սևով նշված բառի ածանցն առանձնացրեք դրանով և հետևյալ արմատներով նոր բառեր կազմեք՝ քար, ճաշ, ցեխ, մուր, ալյուր, խմոր։
Քարոտ, ճաշոտ, ցեխոտ, մրոտ, ալյուրոտ, խմորոտ։
5․ Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։
Քաղցրահամ-քաղցր+ա+համ, հավասարապես-հավասար+ա+պես, միանգամից-մի+անգամ+ից, ուշաթափ-ուշք+ա+թափ, վտանգավոր-վտանգ+ավոր։

18-19.03.2024

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
    1+2=3
    33։3=11
  2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։
    4+1=5
    25:5=5
    5×4=20
  3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։
    5+1=6
    3000:6=500
    3000-500=2500
  4. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։
    2400-400=2000
    2000:2=1000
    1000+400=1400
  5. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
    8+6=14
    14+1=15
  6. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք 2է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
    11+6+1=18
  7. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
    12+1=13
  8. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
    1800:2×9=400
  9. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
    3×5=15
    (15+5):2=10
  10. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
    9×2-30=10
    (10+20):2=20
  11. Սիրելի սովորողներ, կազմեք   գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։  

Ծովահեններ

Ծովահենները ավազակներ էին, որոնք թալանում նավերը, սպանում և գողանում նավի ուղևորներին։ Ծովահենությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան մարդիկ ճանապարհորդում էին ծովով: Հոլիվուդը և արկածային գրականությունը ստեղծել են ծովահենի հերոսական կերպանրեր, որով նրանք սիրելի և հետաքրքիր են դարձել մարդկանց համար, բայց ծովահենների իրական կյանքը մութ էր, դաժան, անճոռնի և, ամենակարևորը, շատ կարճ: Բոլորս ունենք ծովահենի տեսքի մասին մեր պատկերացումը՝ կեռիկներ՝ ձեռքերի փոխարեն, փայտե ոտքեր, սև կապ աչքի վրա։ Ծովահենների պրոթեզների հիմնական պատճառը ոչ այնքան ստացած ծանր վերքերն էին, որքան վարակները։ Գնդակը կամ բեկորը կարելի էր հեռացնել վերքից, բայց շատ դեպքերում վարակը դեռ առաջանում էր՝ հանգեցնելով գանգրենային: Գանգրենայով հիվանդ ոտքը կամ ձեռքը կտրելը այն ժամանակ մարդու կյանք փրկելու և սարսափելի տանջանքների մեջ չմեռնելու միակ միջոցն էր։ Հիվանդին մեծ քանակությամբ խմիչք էին տալիս, որ խմի, հետո կապում էին սեղանին, կաշվե ժապավենը մտցնում էին բերանի մեջ, որպեսզի հիվանդը ցավից լեզուն չկծի և չգոռա, ամուր կապում էին վնասված հատվածի վերևի մասը, որ ուժեղ արյուրահոսություն չլինի և հեռացնում էին վնասված հատվածը։ Աշխատանքը պտք է արվեր շատ արագ, որ մարդը դիմանար այդ ցավին, բայց չնայած դրան շատերը հենց սեղանի վրա մահանում էին։ Ծովահենների սիրելի զենքը մուշկետն է, որը մեծ, գրեթե երկու մետրանոց, ծանր ատրճանակ էր։ Այն օգտագործվում էր վայրի խոզեր որսալու համար, ինչպես նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր 250 մ հեռավորությունից հարվածել թշնամու նավի ղեկավարին։ Ծովահեններն իրենց մոտ մի քանի ատրճանակ ունեին, որ ատրճանակը լիցքավորելու վրա ժամանակ չծախսեին։ Ծովահենները հաճախ օգտագործում էին նաև նռնակներ. մոտավորապես 140 գրամ վառոդ լցնում էին դատարկ մետաղյա գնդակի մեջ:

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ էր ծովահեններից շատերի ոտքը փայտից։
Հոլիվուդը և արկածային գրականությունը ստեղծել են ծովահենի հերոսական կերպանրեր, որով նրանք սիրելի և հետաքրքիր են դարձել մարդկանց համար, բայց ծովահենների իրական կյանքը մութ էր, դաժան, անճոռնի և, ամենակարևորը, շատ կարճ: Բոլորս ունենք ծովահենի տեսքի մասին մեր պատկերացումը՝ կեռիկներ՝ ձեռքերի փոխարեն, փայտե ոտքեր, սև կապ աչքի վրա։
2․ Ծովահեններն ինչո՞ւ էին իրենց հետ մեկից ավել ատրճանակ ունենում։
Ծովահենների սիրելի զենքը մուշկետն է, որը մեծ, գրեթե երկու մետրանոց, ծանր ատրճանակ էր։
3․ Սևով նշված բառի ածանցն առանձնացրեք և դրանով նոր բառեր կազմեք՝ օգտվելով հետևյալ արմատներից՝ սիրել, ատել, գովել, տանջել։
սիրելի, ատեելի, գովելի, տանջելի։
4․ Քո կարծիքով ծովահենները լա՞վ, թե՞ վատ մարդիկ էին։
Իմ կածիքով բարի են։
5․ Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ դակգն-գնդակ, րճանատակ-ատրճանակ, ովծ-ծով, տրմե-մետր, վատի-, նասհիվանդ-, րոթպեզ-։

Проект «Пасха в Армении»

 Пасхальные традиции Армении.

  • ПАСХА В АРМЕНИИ: КАК АРМЯНЕ ПРАЗДНУЮТ ПАСХУ
  • Христианство занимает особое место в жизни армян. Армения – первая страна, принявшая христианство в качестве официальной государственной религии в 301 году нашей эры и в течение многих веков армянский народ бережно хранит многовековые традиции. Один из самых известных и важных праздников – это Пасха. Этот праздник лучше других демонстрирует связь армян с Богом.
  • Армянское название Пасхи – «Сурб Затик», что означает «отстранение от грехов». В это время Армянская Апостольская церковь провозглашает воскресение Иисуса Христа. Через распятие Иисуса человечеству было даровано отпущение грехов.
  • Армяне празднуют Пасху с особой радостью и большим восторгом, так как это, пожалуй, самый светлый и великий праздник Армянской Апостольской церкви. 
  • У этого праздника нет четкой даты, она меняется каждый год. Обычно Пасха отмечается в один из весенних дней с 22 марта по 26 апреля. Это потому, что Армянская Апостольская Церковь празднует Пасху в первое воскресенье, которое следует за полнолунием после весеннего равноденствия. В 2021 году Пасха будет отмечаться 4 апреля.
  • Пасхе предшествует Страстная неделя. После основной литургии в субботу вечером все армяне приветствуют воскресение Иисуса Христа, произнося: «Христос воскрес из мертвых», на что вы должны ответить: «Благословенно воскресение Христа». Но основное празднование Пасхи начинается в воскресенье с торжественной утренней службы. На этом все армяне заканчивают Великий пост, который длился семь недель. Все верующие должны соблюдать 40-дневный пост, чтобы очистить тело от грехов, а также очистить свои души, как это сделал Иисус Христос.
  • К Пасхе в Армении начинают готовиться задолго до наступления самого праздника. С Пасхой связаны разные традиции. В специальной посуде сеют семена пшеницы. После того, как ростки пшеницы проросли, на зеленые всходы выкладывают крашенные в красный цвет яйца, которые символизируют новую жизнь и возрождение, а также пролитую за человечество кровь Иисуса.
  • Еще одна традиция – красить яйца в красный цвет с использованием натуральных ингредиентов, например, луковой кожуры. Для этого надо варить яйца в посуде вместе с луковой кожурой, которая придает яичной скорлупе нужный оттенок. Есть веселая и увлекательная пасхальная игра, которую любят все дети и взрослые. По обычаю, участники игры зажимают яйцо в руке и ударяют по яйцу, зажатому в руке соперника. Бить надо так, чтобы разбить яйцо в руках соперника. Треснувшее яйцо забирает победитель. Все члены семьи участвуют в этой игре.
  • Если вы решили отметить Пасху с армянами, вы обязательно увидите на столе еще одно традиционное блюдо. Это армянская форель, которую подают с красным вином. Может показаться, что рыба и красное вино плохо сочетаются друг с другом, но они относятся к тем блюдам, о которых говорится в Библии. Рыбу Иисус разделил между людьми, а вино символизирует его кровь. Обычно на стол подается также рис с сухофруктами и изюмом, которые символизируют человечество и христиан по всей планете.
  • Как и во время любого традиционного праздника, во время Пасхи исполняются традиционные песни и танцы. Молодежь собираться возле церквей Еревана и танцует народные танцы, поет традиционные песни. Таким образом, армяне бережно хранят традиции своих предков.
  • В Enterprise Rent-A-Car Armenia всегда действуют специальные предложения и скидки на пасхальные праздники. Ознакомьтесь с нашими тарифами на https://www.enterprise.am/special-offers и наслаждайтесь весенним отдыхом в Армении!
  • Как покрасить яйца на Пасху: 15 ярких способов Крашеные куриные яйца — непременный атрибут празднования Пасхи. Разберёмся, как возникла эта традиция, когда красить яйца и что можно придумать кроме традиционной варки в луковой шелухе. Вдохновляйтесь нашей подборкой: будем делать космические яйца, яйца-смайлы, дизайнерские, «от Тиффани» и даже яйца для Матери драконов. Почему на Пасху красят яйца Традиция дарить друг другу яйца на Пасху несёт в себе глубокое символическое значение. По преданию, камень, которым закрыли гробницу Иисуса Христа, имел очертания яйца. Для христиан пасхальное яйцо — это напоминание о Воскресении Иисуса Христа, а красный цвет, в который чаще всего окрашивают яйца, символизирует страдания. Когда красить яйца на Пасху Тянуть до последнего момента — плохая идея. В соответствии с церковными традициями красить яйца нужно накануне Пасхи, в Чистый четверг. В 2022 году Пасху отмечают 24 апреля, а Чистый четверг придётся на 21 апреля. Впрочем, понедельник, вторник и среда Страстной недели (заключительные 6 дней поста) тоже подойдут. Главное, не в Великую пятницу и не в Великую субботу. Как красить яйца на Пасху Из-за химических свойств некоторых красителей мы разделили популярные способы покраски на две группы: для яиц, которые после покраски можно употреблять в пищу, и для яиц, которые будут использоваться только в качестве декоративного элемента. Для еды Украшайте и подавайте к столу. 1. Луковая шелуха Самый простой способ покрасить яйца, многим известный с детства. Сначала проварите большое количество луковой шелухи в воде и дайте отвару настояться, и только потом варите в нём яйца. Так цвет получится более ярким. 2. Оттиски растений Усовершенствованный способ варки в луковой шелухе, для которого вам понадобятся листики и веточки растений. Красиво смотрятся даже обычные петрушка и укроп. Чтобы они не крошились, замочите их в прохладной воде. Приложите лист к сырому яйцу и закрепите с помощью капрона (подойдут старые капроновые колготки), завяжите ниткой, чтобы не сползло. Варите в луковом отваре. 3. Кружевные яйца Ещё проще — оберните яйцо в кусочек фактурного кружева перед варкой, натяните ткань и завяжите ниткой. 4. Декупаж салфетками Понадобятся салфетки с красивыми узорами. Вместо клея, который непригоден в пищу, используйте яичный белок. Вырежьте узор из салфетки, приложите к поверхности, промажьте белком с помощью кисти. 5. Мраморные яйца В разведённый согласно инструкции краситель добавьте столовую ложку растительного масла и столько же уксуса, размешайте. Поместите в раствор сваренные яйца белого цвета. Из-за масла яйца окрасятся неравномерно. Достаточно выдержать около 4 минут. Чтобы получить более сложные рисунки, сделайте раствор более концентрированным или увеличьте время до 10—15 минут. 6. В стиле Тиффани Перед тем, как окунуть варёные яйца в краситель, наклейте круглые наклейки. Они должны быть фольгированными или пластиковыми, бумажные могут размокнуть. Если не найдёте такие, используйте двусторонний скотч. А чтобы получить модный оттенок, смешайте синий и зелёный красители. Выдерживайте яйцо одну-две минуты. 7. Эффект омбре Чтобы создать эффект плавного перехода цвета, положите яйцо в половник и опустите в красящий раствор почти целиком. Затем постепенно приподнимайте яйцо вверх, чтобы оно прокрашивалось от светлого оттенка к тёмному. Переход получится более плавным, если постоянно слегка приподнимать и опускать яйцо. Вся процедура займёт около 3—5 минут. Не для еды Некоторые креативные способы покраски не подходят для яиц, которые вы планируете съесть. Всё дело во вредных веществах, которые содержатся в определенных красителях и не предназначены для употребления в пищу. Соблюдайте меры предосторожности. 1. Золотые яйца Художественная поталь, похожая на золотистую фольгу, используется во многих декоративных работах. Купить её можно в художественных магазинах. Такой узор красиво смотрится как на белых, так и на предварительно окрашенных яйцах. Можно также полностью покрыть яйца поталью. 2. Космические яйца Налейте в контейнер воду комнатной температуры, наденьте перчатки. Вылейте лак для ногтей синего или фиолетового цвета, можно нескольких цветов. Перемешайте палочкой, чтобы получился мраморный эффект. Погрузите яйцо в раствор, повращайте. Выньте щипцами, высушите. 3. Яйца в стиле дудлинг Эффектные узоры в стиле дудлинг можно нанести обычным перманентным маркером или фломастером. 4. Яйца-смайлы Жёлтый пищевой краситель плюс маркеры. Очень просто и весело. 5. Пасхальный кролик Кроличьи ушки вырезаем из бумаги, крепим на клей. Цветочную корону делаем из стеблей с цветками, концы связываем ниткой. 6. Шелковое окрашивание Понадобится шёлковая ткань или, например, старый шёлковый галстук с красивым рисунком. Берём сырые яйца белого цвета (так рисунок получится ярче). Разрезаем ткань на небольшие кусочки, оборачиваем каждое яйцо, закрепляем нитками. Варим в воде с добавлением уксуса. 7. Для дизайнеров Порадуйте знакомого дизайнера пасхальными яйцами в стиле Pantone. Самые модные цвета 2021 года по версии Pantone — Безупречный серый и Освежающий (ярко-жёлтый, 13-0647 Illuminating) 8. Матерь драконов Фанатам «Игры престолов» наверняка понравится такой вариант декора. Чтобы изготовить чешую, понадобятся декоративные пайетки или цветные конфетти. Их нужно наклеить на поверхность яйца в шахматном порядке и покрыть краской из баллончика. Красиво смотрится краска с эффектом «металлик».

Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15)[1]: Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։

Տոնի արմատներն ու խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

!Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։! Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն[2]։

Ծաղկազարդին բաժանվող ուռենու ճյուղեր

Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։

Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Այն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն։ Դրա բարձրագույն նպատակը անմահությունն է։

Տիեզերական կամ Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն ու Վարդավառի խնդումը։ Ամանորին ծառը զարդարել են չրերով ու մրգերով, իսկ Ծաղկազարդին՝ փնջած ձվերով, որոնք ունեցել են նաև չարխափան նշանակություն։ Ծաղկազարդին ընդունված է եղել ծառերը զարդարել գունավոր լաթերով։ Այդ պատճառով է, որ տոնը ստացել է Ծառզարդար անվանումը։ Հետագայում ծառի պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Սրա ապացույցն են «Տաճար մայրիի» (անտառի տաճար) անունը ստացած եկեղեցին Խոսրովի արգելոցում։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները[3].

«Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա»(Մատթ. 21:8)։

Ժողովրդի բազմությունը աղաղակում է ու ասում.

«Օվսաննա, օրհնյա՛լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ.12։13)։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում՝ ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։

Քահանան օրհնում է ուռենու ճյուղերը

Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների՝ կարկաչաների ու ճեռերի ձայնը։

Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։

Հաճախ Ծաղկազարդի օրը՝ Մեծ պասի ընթացքում առաջին անգամ տեղի էր ունենում հանպատրաստի նշանադրություն։ Փեսացուի մայրը, նախապես համաձայնեցրած լինելով հարսնացուի մոր հետ, վերցնում էր ուռենու ճյուղի վրա տեղադրված մոմերից մեկը, վառում այն, վրան հագցնում նշանդրեքի մատանին և հանձնում հարսնացուին։ Հարսնացուն ընդունում էր մատանին և համարվում էր նշանված։

Ժամասացության ավարտից հետո ժամավորները ջանում էին հնարավորինս շատ օրհնված ուռենու ճյուղեր տուն տանել, քանի որ ճյուղերին վերագրվում էր չարխափան և առատացնող զորություն, և դրանք օգտագործում էին տարբեր առիթներով՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը։ Ճյուղերը նաև գցում էին կարասներն ու ամբարները, թեթևակի հարվածում դրանցով անասուններին։ Ճյուղերից մեկն օգտագործում էին խնոցու համար՝ ստուգելու կարագի պնդությունը։ Ճյուղերից հյուսում էին պսակներ և դրանց միջով անցկացնում հավերին, որպեսզի դրանք գեր լինեին։ Երբեմն կանայք վառված մոմերը դուրս էին բերում եկեղեցուց և տանում գերեզմանատուն՝ տեղադրելով դրանք հանգուցյալների շիրիմներին[2]։

Ծաղկազարդի օրը մարդիկ անցնում էին գարնանային հագուստի։

Ավանդույթներն ըստ տարածաշրջանների[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսաբում կիրակի առավոտյան լաթի կտորի վրա յոթ շար շուլալ կար էին անում, յոթը թելը ծալում և յոթ անգամ կապ գցում և լաթը նետում պարտեզը։ Լվացվում էին գիշերը յոթ ծաղիկների զորությունը քաշած ջրով[2]։

Ջավախք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռենու ճյուղերով կենդանիներին թեթևակի հարվածելու սովորույթը տարածված էր նաև Ջավախքում։ Մարդկանց կամ կենդանիներին խփելիս սովորաբար ասում էին «քամու տեղ, սրտի դեղ»՝ հուսալով, որ հիվանդությունները կանցնեն[2]։

Նոր Բայազետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Բայազետում օրհնած ճյուղերն ամրացնում էին խնոցու պարանի վրա, որպեսզի «կաթը յուղոտ լինի, ձձումին աչք չկպչի»[2]։

Շարուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռենու ճյուղեր

Շարուրում այն երիտասարդները, ովքեր այդ տարի պիտի ամուսնանային, ճյուղեր էին վերցնում դրսում շրջող անցորդներից և տանում տուն։

Աղջիկները գունավոր կտորներով զարդարում էին ծառերը՝ հույսով, որ իրենց երազանքները կիրականանան[2]։

Վասպուրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասպուրականում հավատում էին, որ եթե ուռենիների օրհնած ճյուղերը տնկեին, կարող էին հետո դրանք կրկին կտրել և դրանցով հրաշքներ գործել։ Ճյուղերից մի քանիսը օգտագործել են նաև Զատիկին՝ զատկական օջախի կրակը վառելու համար[2]։

Դորթյոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորթյոլի բարբառով Ծաղկազարդն անվանում էին զանախտար կամ ճանախտար։ Քանի որ Դորթյոլում արմավենիներ գրեթե չկային, բնակիչները տոնին ընդառաջ ուղևորվում էին այլ բնակավայրեր՝ արմավենու ճյուղեր բերելու։

Մայրերը եկեղեցի էին մտնում հասարան ճյուղերով, իսկ նորահարսները մրգեր, քաղցրեղեն ու վարդեր էին ամրացնում ճյուղերից հյուսված պսակներին, դնում դրանք գլխին, կախում վզին, պահում ձեռքին կամ դնում զամբյուղի մեջ։ Նորահարսները Ծաղկազարդը դիմավորում էին ծոմապահությամբ։

Դորթյոլում տոնի կապակցությամբ եկեղեցու սեղանը զարդարում էին Ամանոս լեռան անտառներից բերված մանուշակներով[4]։

Յոզղատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզղատի բարբառով Ծաղկազարդը կոչվում էր տէժկինէկ։ Այդ նույն բառը նշանակում էր նաև ուռենիի թարմ ճյուղից պատրաստված գավազան։

Ծաղկազարդի օրը երիտասարդները մոտ մեկ մետր երկարությամբ ուռենիի ճյուղ էին կտրում և կեղևահան անում։ Կեղևահանված ճյուղը սպիտակ էր։ Հանված կեղևը մեկ մատնաչափ լայնքով փաթաթում էին նույն ճյուղին այնպես, որ այն սպիտակ տեղեր ունենար։ Այդպես ճյուղը պահում էին ծխի վրա, այնուհետև կեղևը հանում։ Արդյունքում ստացվում էր զոլավոր սև-սպիտակ գավազան։

Այնուհետև այդ գավազանով շրջում էին տնետուն՝ կրկնելով. «Մամու-մամու (մեծ մայր), հաւուդ ոռը կուտուզիկ (ածան), ինծի հաւկիթ մը տուր»։

Այս արարողությունն արդեն նախապատրաստում էր յոզղաթցիներին բուն Զատիկին[5]։

Զեյթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունցիները Ծաղկազարդն անվանում էին պըատղինե կամ ձիթապտղենի։

Ծաղկազարդից հետո` Ավագ Հինգշաբթի օրը բոլոր տներում պատրաստում էին սոխովսխտորով կծու և թթու կերակուրներ ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների։ Ուրբաթ խավարման և լացի գիշերն էր, ուստի հավատացյալները հավաքվում էին եկեղեցու մեջ և լսում աստվածաշրչյան ընթերցումներ։

Նրանցից յուրաքանչյուրը Ավետարանի հանգույցները յոթ կապով կապում էր ձեռքին։ Վերջին յոթերորդ հանգույցը կապում էին դաստակին՝ հավատալով, որ այն կրողը պաշտպանված է դողացավից, կարիճի ու օձի խայթոցից։

Հաջորդ օրը կանայք ձու էին ներկում։ Ձուն խաշում էին տորոնի արմատներով, որպեսզի կարմիր գույնի հավկիթ ստանային։ Դեղին գույնի համար օգտագործում էին տըզտըպաղուկ կոչվող բույսը, շագանակագույնը՝ սոխի կեղևից։

Ոմանք վերջին երեք օրը ծոմ էին պահում և հաղորդություն ստանալուց հետո կարմիր հավկիթով փակում պահքը[6]։

Մարաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաշցիները Ծաղկազարդը կոչում էին ճորճարդոր։

Մարաշում տոնին առնչվող ավանդական որոշ սովորույթներ պահպանվել են մինչև 19-րդ դարի վերջերը։ Դրանք ներառել են ուխտագնացությունը, պարտեզագնացությունը, հանրային տոնախմբությունները, որոնք աստիճանաբար դուրս են մղվել կենցաղից։

Տոնի առթիվ ընդուված է եղել հարսնացուին նվերներ ուղարկել փեսայի ընտանիքից[7]։

Տիկնիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկազարդին պատրաստել են տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ։ Դրանք տարբեր ազգագավառներում ունեցել են տարբեր անվանումներ՝ Նուրի, Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն։

Նուրին հայտնվում էր Ծաղկազարդի տոնին և երաշտի ժամանակ։ Նուրիի աչքերից էին ծնվում շաղը, ցողն ու անձրևի կաթիլները։ Երբ մարդ ու անասունը տառապում էին ջրի սակավությունից, Նուրին արտասվում էր և նրա արցունքներով թրջված հողը վերակենդանանում էր, կրկին բերք տալիս։

Նուրի տիկնիկը պատրաստվում էր ցախավելից կամ փայտից։ Դեմքը պատրաստում էին սպիտակ լաթից, գոտին՝ գունավոր կտորից, լաչակը՝ փայլփլուն ուլունքներից, իսկ գլխին ամրացնում էր ծաղկեպսակ[2]։

Երբ Նուրի տիկնիկին պտտեցնում էին հրապարակներով ու թաղերով, մարդիկ լուսամուտներից ու դռներից կուժերով ջուր էի շաղ տալիս թափորի վրա, իսկ թափորի մասնակիցներին նվերներ ընծայում։ Հավաքված բարիքով երիտասարդները կամ խնջույք էին կազմակերպում, կամ էլ պատվիրում էին դարբնին մի մետաղյա տիկնիկ պատրաստել, որը թողնում էին գյուղի սրբավայրում։

Նուրի տիկնիկի ծեսը տոնի ամենակարևոր բաղադրիչներից էր։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Բալուում տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ[2]։

Պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկազարդին պարել են Վերվերի պարը։ Այդ օրը պարել կարող էին միայն տղամարդիկ[8]։

Ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղակազարդին դեռևս պահքը չէր վերջացել, ուստի ուտում էին միայն պասային կերակուրներ։ Տոնին ընդառաջ աղջիկները դաշտ կամ սար էին գնում՝ կանաչի հավաքելու։ Տոնին անպայման ուտում էին նոր դուրս եկած կանաչեղեն։

Հում կանաչեղենից օգտագործում էին հիմնականում դաղձը։ Երբեմն եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և իբրև մատաղ բաժանում ժողովրդին։

Ծաղկազարդին եփել են նաև եղինջ, որովհետև հավատացել են, որ Քրիստոսին հենց եղինջով են ծեծել։

Այլ տարածված ուտեստներից են եղել քացախով համեմված ոսպապուրը, օձի թթուն, աղամաղը (սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որ չորացնում ու պահում էին այդ օրվա համար)։ Ավագ հինգշաբթի օրը այն խաշում էին, մանրացնում, սոխ կտրատում, համեմում աղով ու պղպեղով։

Ծաղկազարդին պատրաստել են հատիկ կոչվող աղանդերը։ Այն պատրաստվում էր ցորենիցսիսեռիցչամիչից և շաքարահատիկներից։ Հատիկ տանում էին հյուր գնալիս կամ որպես ընծա տալիս թաղից թաղ շրջող և Ծաղկազարդի երգեր երգող երեխաների խմբերին։ Այդ պատճառով հատիկը պատրաստվում էր մեծ քանակությամբ[8]։

Եգիպտական բուրգեր

Եգիպտոսի գլխավոր տեսարժան վայրերից մեկը անապատի մեջ բարձրացող հսկա բուրգերն են, որոնք կառուցվել են անհիշելի ժամանակներում։ Եգիպտական բուրգերը համարվում են աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Բուրգերից ամենահինը համարվում է փարավոն Ջոսերի գերեզմանը, որ 4700 տարեկան է։ Հին Եգիպտոսի ժամանակաշրջանում Նեղոսի արևմտյան ափին կառուցվել է մոտ 140 բուրգ, բայց դրանց մեծ մասը շատ վատ է պահպանվել: Դրա պատճառը ոչ այնքան բնական ազդեցությունն էր, որքան մարդկային գործոնը. դարեր շարունակ այդ կառույցները թալանվել և քանդվել են այլ շենքեր կառուցելու համար։ Սկզբում ամենամեծ բուրգերի արտաքին պատերը պատված էին սպիտակ մարմարով և կրաքարով, որը արտացոլում էին արևի ճառագայթները՝ ստեղծելով փայլուն էֆեկտ։ Բուրգերի բարձրությունը քամիների և արևի պատճառով դանդաղ պակասում է։ Օրինակ՝ Քեոպսի բուրգը սկզբում ունեցել է 146,6 մ բարձրություն, իսկ այժմ՝ ընդամենը 138,75 մ։ Երկար ժամանակ կարծում էին, որ բուրգերը կառուցվել են ստրուկների կողմից: Այսօր պատմաբաններն ապացուցել են, որ  բուրգերը կառուցել են վարձու աշխատողները և դրա համար շատ գումար են ստացել։ Եգիպտոսի օրենքների համաձայն՝ բուրգերի ներսում ինչ-որ բան լուսանկարելն արգելված է։ Նախկինում շատ զբոսաշրջիկներ սիրում էին մագլցել եգիպտական ​​բուրգերը, սակայն այժմ արգելված է բարձրանալ եգիպտական բուրգերի վրա։ Եգիպտական ​​բոլոր բուրգերը ունեին թակարդներ, որոնք նախատեսված էին դամբարանները թալանից պաշտպանելու համար:

Առաջադրանքներ

1․ Ո՞րն է աշխարհի ամենահին եգիպտական բուրգը։
Բուրգերից ամենահինը համարվում է փարավոն Ջոսերի գերեզմանը, որ 4700 տարեկան է։
2․ Քո կարծիքով ինչ՞ւ թույլ չեն տալիս, որ զբուսաշրջիկները բուրգերի վրա բարձրանան։
Իմ կարծիքով թույլ չեն տալիս հելնել զբուսաշրջիկները բուրգերի վրա բարձրանան որովհետև մարդիկ կարող են ընգնեն։
3․ Կարո՞ղ է տարիների ընթացքում բուրգի բարձրությունը պակասել։
Օրինակ՝ Քեոպսի բուրգը սկզբում ունեցել է 146,6 մ բարձրություն, իսկ այժմ՝ ընդամենը 138,75 մ։
4․ Ինչի՞ համար էին նախատեսված բուրգի միջի թակարդները։
Եգիպտական ​​բոլոր բուրգերը ունեին թակարդներ, որոնք նախատեսված էին դամբարանները թալանից պաշտպանելու համար:
5․ Ինչպիսի՞ն կարող են լինել բուրգերը գրիր 5 հատկանիշ։
Բառցր, սիրուն, կեխտոտ, մաքուր, պաշտպանած։

Գնդիկավոր գրիչներ

Աշխարհի առաջին գնդիկավոր գրիչը ստեղծվել է Արգենտինայում 75 տարի առաջ։ Մինչև դա մարդիկ գրում էին թանաքի մեջ գրչածայրը թաթախելով և ստիպված էին իրենց հետ ամենուր տանել թանաքով լցված փոքրիկ ամանը։ Անգլերեն գրիչ բառն առաջացել է լատինական penna-ից, որը նշանակում է «թռչնի փետուր»: 1965 թվականից գնդիկավոր գրիչներ սկսեցին տարբեր երկրներում արտադրվել։ Բայց դպրոցներում դեռ արգելված էր դրանցով հետ գրել, «որ ձեռագիրը չփչանա»։ Որքան էլ որ գնդիկավոր գրիչով գրելը հարմար է, բայց տիեզերագնացները դա չեն օգտագործում, որովհետև տիեզերքում գնդիկավոր գրիչները չեն գրում։ Արտասահմանցի գիտնականները տիեզերքում օգտագործելու համար ստեղծել են թանկարժեք գրիչ, որը կարող է գրել զրոյական ձգողականության պայմաններում: Իսկ ռուս տիեզերագնացները օգտագործում են սովորական սև մատիտը։ 1 տարվա ընթացքում մարդը գրում է 3-4 գրիչ, իսկ լավ գրիչով միջինում կարելի է գրել 50000 բառ կամ 600 A4 էջ։ 1950 թվականից մինչև 2006 թվականը BIC-ը, որը գնդիկավոր գրիչների արտադրության մեջ ամենահայտնի կազմակերպությունն է,  վաճառել է 100 միլիարդ գրիչ ամբողջ աշխարհում և ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում:

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

1․ Մինչև գնդիկավոր գրիչների հայտնվելը մարդիկ ինչո՞վ էին գրում։
Ինչև դա մարդիկ գրում էին թանաքի մեջ գրչածայրը թաթախելով և ստիպված էին իրենց հետ ամենուր տանել թանաքով լցված փոքրիկ ամանը։
2․ Անգլերեն գրիչ բառը լատիներեն ո՞ր բառից է առաջացել։
Անգլերեն գրիչ բառն առաջացել է լատինական pen-ից, որը նշանակում է «թռչնի փետուր»:
3․ Ընդգծված բառի ածանցն առանձնացրեք, դրանով նոր բառեր կազմեք՝ օգտվելով հետևյալ արմատներից․ պոչ, թև, գույն, ձև, գլուխ, լույս։
Պոչավոր, թևավոր, գունավոր, ձևավոր, գլխավոր, լուսավոր։
4․ Դեղինով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
Աշխարհի-աշխարհ, գրչածայրը-գրչածայր, երկրներում-երկիր, գրիչով-գրիչ, տիեզերքում-տիեզերք, ձգողականության-ձգողականություն, ռեկորդների-ռեկորդ:
5․ Արտասահմանցի գիտնականներն ի՞նչ թանկարժեք գրիչ էին ստեղծել։
Արտասահմանցի գիտնականները տիեզերքում օգտագործելու համար ստեղծել են թանկարժեք գրիչ, որը կարող է գրել զրոյական ձգողականության պայմաններում:
6․ Քեզ դուր է գալիս գրել գրիչո՞վ, թե՞ մատիտով։ Պատասխանդ պատճառաբանիր։
Ինձ դուր է գալիս գրիչով, որովհետև գրիչը ավելի գունավոր է իմ կածիքով։