
Նապաստակը երեխաների սիրելի կենդանիներից է, որի կերպարը հանդիպում է բազում ժողովուրդների հեքիաթներում։ Նապաստակներն ապրում են ամենուր, բացի Անտարկտիդայից: Հակառակ տարածված կարծիքին՝ նապաստակները միմիայն խոտակեր չեն. նրանք կարող են սնվել նաև մսով: Նապաստակներն այնքան էլ անվնաս չեն, որքան թվում են: Նրանց հետևի ուժեղ թաթերը՝ սուր ճանկերով, իսկական սառը զենք են: Բայց նապաստակը վտանգավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ նրան ցանկանում ես վնասել և փախչելու հնարավորություն չի ունենում։ Նապաստակներին որսում են բոլորը և գիշատիչները և մարդիկ, բայց նապաստակները շարունակում են արագ բազմանալ, որի շնորհիվ էլ չեն վերանում աշխարհի երեսից։ Նապաստակները շատ արագ են վազում, նրանք կարող են միջինը 70 կիլոմետր անցնել 1 ժամում։ Նրանք հիմնականում ծամում են առջևի ատամներով, որովհետև առջևի ատամները անընդհատ աճում են և եթե դրանք նապաստակները ինչ որ բան կրծելով չտաշեն․ ապա ատամները դուրս կգան նապաստակի բերանից։ Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով։ Ի տարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում: Նապաստակները ծնվելուց անմիջապես հետո ունենում են մորթի և աչքերն էլ բաց են լինում, մայրը նրանց հետ մնում է ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում, այդ պատճառով շատ նապաստակներ մահանում են թշնամիներից:
Առաջադրանքներ
1․ Եթե նապաստակին ցանկանաս վնասել և նա չկարողանա փախչել, ինչպե՞ս կպաշտպանվի։
Նապաստակը վտանգավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ նրան ցանկանում ես վնասել և փախչելու հնարավորություն չի ունենում։
2․ բացի խոտից նապաստակները ի՞նչ կարող են ուտել։
Նապաստակները բացի խոտից կարող են ուտել գազար, կաղամբ, տարբեր մրգեր։
3․ Ինչո՞ւ է նապաստակը դիմացի ատամներով միշտ մի բան կրծում։
Նրանք հիմնականում ծամում են առջևի ատամներով, որովհետև առջևի ատամները անընդհատ աճում են և եթե դրանք նապաստակները ինչ որ բան կրծելով չտաշեն․ ապա ատամները դուրս կգան նապաստակի բերանից։
4․ Տեքստում սևացրած բառի օրինակով հետևյալ բառերը դարձրեք ածանցավոր՝ գլուխ, համ, գույն, տեսանելի, ձայն, կուշտ։
Անգլուխ, անհամ, անգույն, անտեսանելի, անձայն, անկուշտ։
5․ Շարունակեք նախադասությունները՝
Նապաստակները ապրում են ամենուր, բացի Անտարկտիդայից:
Նապաստակներն այնքան էլ անվնաս չեն, որքան թվում են։
Նապաստակները շատ արագ են վազում, նրանք կարող են միջինը 70 կիլոմետր անցնել 1 ժամում։












