Fe-Երկաթ
Գույն-ունի
Վիճակ-պինդ
Համ-ունի
Էլեկտրական հաղորդություն-ունի
Հալվում է – 1425ից 1540 աստիճանի ժամանակ
Խտություն-7,87գ
Լուծվում է թթվի մեջ
Month: November 2025
Գործնական աշխատանք 150-154
150.Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
հյուրի-սեռական հոլով, ընկերոջ-սեռական հոլով, մոր-սեռական հոլով, հորեղբոր-սեռական հոլով, սեղանի-սեռական հոլով, հոր-սեռական հոլով,
151. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:
1) շոյանք, մոմլաթ, հարված, կանթեղ
2) ուղղաձիգ, երեկո, խաղաթուղթ, անդաստան
3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կեռման
4) մթնշաղ, ընչացք, թմբիր, շինծու
152. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:
1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն
2) համհարզ, կնգուղ, օթևան, վարսեղ
3) խռչակ, պարույկ, թուխպ, ճամփորդ
4) լեռնանցք, ժամացույց, ոմանք, տարի
153. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյականներ:
1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ
2) հակինթ, դիտորդ, կողմնակից, բաժակ
3) զորաերթ, սպա, անապատական, տառեխ
4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ, բաժնետոմս
154. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված եզակի թվով:
1) տանուտեր, պատկեր, հավաք, միտք
2) աղանդեր, գեղձեր, կաթնասեր, տերտեր
3) թթվասեր, գիրք, ջղեր, դիրք
4) պատվեր, համայնք, քուշաններ, փառք
Պտերներ, դրանց կառուցվածքը, բազմացումը։
1. Ինչպիսի՞ բույսեր են պտերները։
ա) Միաբջիջ բույսեր
բ) Անոթային, ոչ ծաղկավոր բույսեր
գ) Ծաղկավոր բույսեր
դ) Սերմավոր բույսեր
2. Ի՞նչ օրգաններով են պտերները կլանում ջուրը և հանքային նյութերը։
ա) Սերմերով
բ) Տերևներով
գ) Արմատներով
դ) Բողբոջներով
3. Պտերների տերևները կոչվում են՝
ա) Փուշեր
բ) Ֆրոնդներ
գ) Սաղարթներ
դ) Կտուցներ
4. Որտե՞ղ են ձևավորվում պտերների սպորները։
ա) Տերևների վերին մակերեսին
բ) Տերևների ստորին մակերեսին գտնվող սպորապարկերում
գ) Արմատների ծայրերին
դ) Ցողունների մեջ
5. Պտերների կյանքի ցիկլում քանի՞ սերունդ է փոխվում։
ա) Մեկ
բ) Երկու
գ) Երեք
դ) Չորս
6. Պտերների սերունդների փոփոխության ընթացքում որ սերունդն է գերակշռող՝
ա) Գամետոֆիտը
բ) Սպորոֆիտը
գ) Երկուսն էլ հավասար են
դ) Ոչ մեկը
7. Գամետոֆիտը պտերների մոտ կոչվում է՝
ա) Սերմնաբույս
բ) Պրոթալլ (պրոթալլիում)
գ) Սպորա
դ) Ցողուն
8. Ինչպե՞ս են կատարվում պտերների բեղմնավորումը։
ա) Օդի միջոցով
բ) Ջրի միջավայրում
գ) Քամու միջոցով
դ) Որոշ միջատների օգնությամբ
9. Պտերների բազմացման հիմնական ձևը՝
ա) Սերմերով
բ) Սպորներով
գ) Կտրվածքներով
դ) Բողբոջումով
10. Ինչպիսի՞ միջավայրում են առավել հաճախ հանդիպում պտերները։
ա) Չոր անապատներում
բ) Սառցե տարածքներում
գ) Խոնավ, ստվերոտ վայրերում
դ) Բարձր լեռների գագաթներին
Վրացերեն թարգմանություն
Ես սիրում էմ իմ դպրոցը-մէ միղվաս չեմի սկոլա
ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Խոսքի մասեր
Ձևաբանություն
Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նա-
խադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս
երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների,
շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժա-
նում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ
քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։
ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ
1.Գոյականի թվի կարգը
Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ
հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն,
հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝
քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։
Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած
առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի
թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես
և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար,
սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի
միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ,
ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր
վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, —
ինք։ Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացած-
ներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։
-Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է
բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է —
եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը
բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ,
աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս
ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։
ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ
բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն —
դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ
վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ,
ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն
վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել,
բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմ-
կողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։
բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։
գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի
ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝
արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր,
տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն18։
դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն
բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ
երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը
պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր,
հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վեր-
ջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազ-
մավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգա-
սերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ,
փայտահատներ և այլն։
-Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված
այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ,
օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը
խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վեր-
ջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում
նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին,
օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։
-Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն
բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն
բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ,
պարոններ։
-Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված
այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ,
տղամարդիկ, նախամարդիկ և այլն։
-Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև
գործածական է նաև անձեր ձևը։
Հնարավոր է որոշ այսպիսի բառերի նաև –ներ-ով հոգնակին, ինչպես՝ արկղներ, անգղներ, գամփռներ և այլն։
Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք,
որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի
թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր,
զանազան գործեր, բոլոր տները և այլն։
Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
Կողմ, մաս, սերմ,
Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
Եզակի-ես, սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, գարուն, աղգույր, առու, բուրմունք, թև, զեփյուռ, կակաչ, ձաղիկ, ժայր, քար, խավար:
Հոգնակի-դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր:
Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ
Հոկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
Ներկայացնել մամուռների կառուցվածքը և տեսակները։
Մամուռները բույսերի հնագույն խումբ են, որոնք հիմնականում աճում են խոնավ և ստվերոտ վայրերում՝ քարերի վրա, հողի մակերեսին, ծառերի բնի վրա կամ ճահիճներում։
Մամուռների բազմացում։
Մամուռների բազմացման մանրամասն բացատրությունը՝ հակիրճ, բայց ամբողջական ձևով:
Ջրիմուռների տեսակները։
Ջրիմուռները բազմազան լուսասինթեզող օրգանիզմների խումբ են, որոնք հիմնականում ապրում են ջրում կամ խոնավ միջավայրերում։
Ջրիմուռների տարածվածությունը։
Ջրիմուռները շատ լայնորեն են տարածված Երկրի վրա՝ գրեթե բոլոր միջավայրերում, որտեղ առկա է խոնավություն և լուսավորություն։
Ջրիմուռների բազմացումը։
Ջրիմուռների բազմացումը շատ բազմազան է և կարող է կատարվել եռատեսակ ձևերով՝ անսեռ, սեռական և վեգետատիվ։
Ջրիմուռների դերը մարդու կյանքում և բնության մեջ։
Ջրիմուռները կարևոր դեր ունեն թե՛ բնության մեջ, թե՛ մարդու կյանքում։ Դրանք ոչ միայն էկոհամակարգերի հիմքում են՝ որպես արտադրողներ, այլև լայնորեն օգտագործվում են սննդի, բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ։
Հոկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքներ։
Սեպտեմբեր ամսվա ամփոփում կենսաբանությունից
Կենսաբանություն-1
Կենսաբանություն-2