Վիճակի տիկնիկ Արուս

Հայկական ծիսական տիկնիկներ

Վիճակի Արուսը համարվում էր Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փարչը (հատուկ կավից սափոր) և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ: Այս Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին: Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին: Վիճակի փարչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ: Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու:

Աղջիկները խմբերով գնում էին սարերը և բազմաթիվ ծաղիկներ հավաքում: Այնուհետև այդ հավաքված ծաղիկներից ծաղկեպսակներ էին պատրաստում, որոնք համբարձման տոնին պետք է նվիրեին տոնի մասնակիցներին:

Համբարձման ծեսի ժամանակ գովերգվում էին աստղերին, երկինքը, բնությունը, բազմաթիվ գեղեցիկ երևույթներ և հատկապես սերը: Համբարձման տոնի ժամանակ էին պատրաստվում նաև Արուսի տիկնիկը և կաթնով, որը հետագայում լցնում էին դաշտերը, որպես զոհաբերություն, որպեսզի տարին առատ լինի: Վիճակի Արուսին պատրաստելու համար աղջիկները վերցնում էին խաչաձև փայտ, շորեր հագցնում, գլխին հատուկ հարմարանք դնում՝ վրան աչքեր և բերան նկարելով: Տիկնիկն ունենում էր հատուկ ճակատնոց և հարուստ զարդեր: