Մաթեմատիկա առարկայից Ելք ստուգատես

Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Արևմտյան դպրոցի բակում  մասնակցեցինք մաթեմատիկայի  ստուգատեսի առաջին փուլին։ Կատարեցինք տեղից հեռացատկ և   չափումներ։  Չափերիզի միջոցով չափեցի իմ տեղից հեռացատկի երկարությունը և ֆիքսեցի  իմ տեղից  հեռացատկ  կատարելու, ինչպես նաև չափումներ կատարելու և բլոգում արդյունքները մուտքագրելու  ժամանակահատվածը։ 

 Իմ տեղից հեռացատկի երկարությունը  170սմ էր՝ 170սմ=1մ 70սմ:

Իմ տեղից  հեռացատկ կատարելու, ինչպես նաև չափումներ կատարելու և բլոգում արդյունքները մուտքագրելու  ժամանակահատվածը  եղել է  5ր:


Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Խորանարդ պատրաստելու համար նախ կտրեցի 6 իրար հավասար 5 սմ կողմով  քառակուսի: Նկարում պատկերված է խորանարդի փռվածքը: 

Սկոչի  միջոցով  ամրացրեցի  համապատասխան կողմերը և ստացա  խորանարդ:

Քանի որ  5 սմ   կողմով  քառակուսու մակերեսը՝ 5*5=25սմ քառ.։

Քանի որ  խորանարդ  կազմված է  6 իրար հավասար 5սմ  կողմով  քառակուսուց, ուստի խորանարդի լրիվ մակերևույթի մակերսը՝ 6*25=150 սմ քառ.։


Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

Օրվա ընթացքում․

Ամենաքիչը կարդում եմ, սնվում ես, օգատգործում եմ հեռախոս։ Յուրաքանչյուրը՝ մեկ ժամ։

Ամենաշատը աշխատում եմ համակարգչով՝ յոթ ժամ

Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Ես ընկեր Գրետայի և Ռաֆայելի հետ կատարել եմ բանավոր հաշվարկ․

Քնություն

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները: 

Զեբրեր 

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։ 

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում: 

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ: 

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։ 

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։ 

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։ 

Առաջադրանքներ 

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը: 

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ 

  1. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին
  • ագեվազներ, 
  • վագերաձիեր, 
  • մամոնտներ, 
  • դինոզավրեր: 
  1. Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը: 
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։ 
    Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել։ 
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։ 
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ: 
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ:  
  1. Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը: 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից: 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում: 
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:  
     
  1. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։ 

 
են սև ու սպիտակ գծերով, Զեբրերը ոչ մեծ ձիեր են 

  1. Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր. 
     
  • հոտի, 
  • մարմնի գծերի, 
  • խրխնջոցի, 
  • աչքերի: 
     
  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.  
    մեծ-փոքր,  

Անսովոր-սովորական 

Դժվար-հեշտ 

Ճիշտ-սխալ 

  1. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ: 
    ձագեր, ոտքեր 
  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը. 
     
  • զեբր, 
  • գծավոր, 
  • երկու, 
  • վտանգ: 
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։  

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս. 

  • առարկա, 
  • թիվ, 
  • հատկանիշ 
  • գործողություն: 
  1.  Ընդգծի´ր բարդ բառը. 
     
  • գծավոր, 
  • սպիտակ, 
  • մազափունջ, 
  • զեբր: 

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:  … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանում էր)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողեց )այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարեցի), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվում) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։

Տնօրեն, երգել, վերադարձա, առաջին

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ-միայնակ       

բ/  սաստիկ-ուժեղ   

գ/ նոր-թարմ          

դ/ փոքր-պուճուր       

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարանպարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.


   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

Տանել-տանում էր

Թողնել-թողեց

Հայտարարել- հայտարարեցի

Արտասվել- արտասվում

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա – Մայրիկս    

Ստորոգյալ- տանում էր   

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

Ես վախեցա , որ նա դրանք իրեն է պահելու:

10. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս


11. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:

Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:


12. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը կբարկանա
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

13. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

14. Ո՞ր հատվածում է երևում  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

Հունիսյան ճամբարի

1 օրը սկսվեց ընդհանուր պարապունքից, հետո ընկեր Սեդան մեզ ներկա բացակա արեց։ Հետո բարձրացանք վերնատուն, այնտեղ երգեցինք Հոյ Նազանը և խուտուտ մուտուտը։ Դրանից հետո գնացինք Բախշյանի այգի և խաղացինք էստաֆետա։ Հետո վերադարձանք դպրոց և նաեցինք մարիո կինոն և վերջում բակում խաղցինք։

2 օրը սկսվեց ընդանուր պարապունքից, և ընկեր Սեդան մեզ տվեց ձեռնոցներ, որպեսզի աղբ հավաքենք։ Հետո գնացինք Բախշյանի այգի այնտեղ ընկեր Հայկուհին մեզ առաջադրանքներ տվեց։ Հետո մենք գնացինք ագարակ։ Այնուհետև վերջացրեցինք մարիո կինոյի դիտումը։ Այնուհետև ընկեր Հայկուհին կարդաց մեզ համար անգլերեն հեքիաթ։ Այսօրն այսքանը։

3 օրը

Թեստ 1

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ամբողջ

Անգամ

Երբեք

դարձավ

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

Վատ-լավ

Սովորական-անսովոր

Պարզ-բարդ

Երկար-կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                          

գ/ դարակները                      

դ/ խրճիթ                          

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական-տղա, օր,

Ածական- սովորական, վատ,

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:


ա/ձանձրացնում է-ձանձրանալ    
բ/չէր կարողանում-կարողանալ
գ/դնեն-դնել
դ/դարձավ-դառնալ                          

  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա-ստվերը, ամպերը, նամականիշները

Ստորոգյալ-ունի, չեն գրում, չեն խմում

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                             կաղամբ        
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Այդ տղան շատ էր սիրում թարս հարցեր տալ բոլորին։
  1. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները։
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու՞ սլաքը ժամացույց ինի։

Ինչու՞ ջուրը շիշ ունի։

Ինչու՞ ապակին պատուհան ունի։

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞ ոտքը աթոռ ունի։

Ինչու՞ տերևը ծառ ունի։

Ինչու՞ լարը հոսանք ունի։