Հաշտվետվություն

  • Բլոգումդ ունես հայրենագիտության բաժին։ Տեղադրի՛ր բլոգիդ հայրենագիտության բաժնի հղումը։
    Հայրենագիտություն 5-րդ դաս․
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ հայրենագիտության բաժնում տեղադրել ես առաջադրանքները և նախագծերը։
    Այո
  • Տեղադրի՛ր հայրենագիտության փետրվար ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
    Ես ունեմ մեկ հղում։
  1. Տեղադրի՛ր հայրենագիտության մարտ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
    Ես ունեմ մեկ առաջադրանքների հղում։
  2. Տեղադրի՛ր հայրենագիտության ապրիլ ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
    Ես ունեմ չորս հղում։
  3. Տեղադրի՛ր հայրենագիտության մայիս ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
    Ես ունեմ մեկ հղում։

Լեզվական կարողություններ և հմտություններ

1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

2․ Համացանցից ձեր սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտեք և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարեք նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։
3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Միջին դպրոց

1․ Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:
Ես գիտեմ, որ Միջին դպրոցը շատ մեծ է և դասերը շատ դժվար են։
2․ Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:
Այո, ես ցանկանում եմ տեղաափոխվել Միջին դպրոց։
3․ Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:
Ես գիտեմ Միջին դպրոցից Միս բուշին, և ընկեր Լուիզաին։
4․ Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:
Ես կցանկանայ Միջին դպրոցը լիներ մեր դպրոցի նման:

Սասնա Ծռեր. Մեծ Մհեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: 

Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։
Երկար տարիներ Սասնա տան տիրուհին Դեղձուն Ծամն է լինում, ով օժտված էր անասելի գեղեցկությամբ, ուժով ու շատ խելացի կին էր ու լավ մայր: Նա կարողանում է Սանասարի մահվանից հետո երկար ժամանակ կառավարել երկիրը, մինչև որդիները կմեծանան, հետո միայն նրանցից ամենահզորին, հորական գենը ժառանգած՝ Մհերին չափահաս դառնալուց հետո նշանակել Սասնա տան խնամող:  Մհերը իր հորից ժառանգում է հավատարիմ ձիուն՝ Քուռկիկ Ջաջալիին, Թուր Կեծակին,  խաչ պատերազմին (հայկական խորհդրանիշ է խաչի տեսք ունեցող):

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։  Նա ժառանգել էր հոր գերմարդկային ուժը, կարող էր արմատախիլ անել ծառերը, ուսերին կրել հսկա ժայռաբեկորներ: Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Սասունը խնամելու տարիներին քաղաքի մուտք ու ելքի ճանապարհը մի հսկա առյուծ է փակած լինում: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում: Նրա հայրը՝ Սանասարը, կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ  Եգիպտոսի խնդիրն էր։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մըսրա Մելիք (հայր) իշխանի հետ համաձայնության գալով՝ Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։
Տարիներ են անցնում, մեծանում է Մհերը, գալիս է ամուսնանալու ժամանակը: Ինչպես իր հայրն, այնպես էլ ինքը մենամարտի արդյունքում է փրկում իր սիրելիին, սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ:
Հետագա մենամարտերից մեկում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։
Տարիներ անց Մըսրում մեռնում է Մելիքը։ Մեծ Մհերը Մըսրա Մելիքի մահվանից հետո նամակ է ստանում նրա կնոջից՝ Իսմիլ խաթունից, որում նա Մհերին խնդրում է այցելել Մըսր: Հարազատները ասում, խորհուրդ են տալիս են Մհերին չգնալ, քանի որ, Իսմիլը խորամանկ է, «մեր դուշմանի(թշնամու) կնիկն է»,  ուզում է Մհերից զավակ ունենալ, մինչդեռ Սասունում մնալու դեպքում գուցե Աստված Մհերին զավակ տա:  Այնուամենայնիվ, նա մեկնում է Մըսր:
Այս ամենը այն պատճառով,  որ Մհերը ուխտադրուժ չէ(պայմանից ետ կագնող, չկատարող). ըստ Մըսրա Մելիքի հետ կապած պայմանի և հնուց եկող սովորույթի՝ նա իրավունք ունի տիրություն անելու Մըսր աշխարհին, այդ թվում՝ նրա կնոջը: Իհարկե այն, որ նա պետք նաև կնության առներ Մելիքի կնոջը, դա Մհերի համար ընդունելի չէր: Իսկ ահա Իսմիլ խաթունի համար շատ կարևոր էր, որ իր ամուսնու ստեղծած, պահած երկիրը անժառանգ չմնա:  Ու նա կարողանում է խաբելով, գինով արբեցնելով Մհերից զավակ ունենալ: Ու անունը դնում է մահացած ամուսնու անունով՝ Մըսրա Մելիք, որ վառ մնա նրա հիշատակը:
Ըստ Իսմիլ խաթունի,  իր նոր ծնված որդին պետք է հայի ճրագը հանգցներ, հայի օջախ փչացներ և Մըսրա ճրագը վառեր, Մըսրա օջախ կանգնեցներ: Մհերը, լսելով, թե ինչ խրատ է տալիս Իսմիլ խաթունը իր զավակին, ուշքի է գալիս ու յոթ տարվա բացակայությունից հետո վերադառնում Սասուն: Միամիտ, ծուռ Մհերը շատ զարմանում է, որ Իսմիլ խաթունը դեռ ձվից դուրս չեկած տղային սովորեցնում է չարություն գործելու, ուրիշի ճրագը հանգցնելու, ամբողջ աշխարհը զավթելու արվեստը:  Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։  Հարկավոր էր ժառանգ ունենալ, որպեսզի Սասնա տունը անժառանգ չմնար, շարունակող լիներ:  Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։
Մհերը և Արմաղանը իրենց որդուն անվանում են Դավիթ: Ով էլ երրորդ ճյուղի շարունակողն է:

Մեղուներ

Մեղուները աշխարհի ամենաաշխատասեր միջատներն են։ Նրանք ապրում են մեղվաընտանիքներում, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի։ Մեղուների ընտանիքում կան աշխատավոր մեղուներ, կան մաքրության համար պատասխանատու մեղուներ, կան զինվորներ, պահակներ։ յուրաքանչյուր մեղվաընտանիք ունի թագուհի մեղու, ով պատասխանատու է այդ ընտանիքի զարգացման համար։ Մեղու թագուհին տարեկան ածում է 150000-160000 ձու։ Մեղուների միջին ընտանիքը բաղկացած է մոտավորապես 50 հազար մեղուներից։ Հրդեհի ժամանակ մեղուներն ունենում են ինքնապահպանման բնազդ, և նրանք սկսում են մեղր կուտակել՝ դրանով իսկ ուշադրություն չդարձնելով օտարներին։ Ուստի մեղվաբուծության մեջ ծխի օգտագործումը արդյունավետ է։ Փեթակում մշտապես պետք է լինեն որոշակի քանակությամբ մեղուներ, որպեսզի ապահովվի բարձրորակ օդափոխություն՝ նեկտարից ավելորդ խոնավությունը գոլորշիացնելու համար: Մեկ կիլոգրամ մեղր պատրաստելու համար մեղվին պետք է մոտ 8 միլիոն ծաղիկ։ Մեկ օրվա ընթացքում մեղուն 10 թռիչք է կատարում տարածքում և բերում 200 մգ ծաղկափոշի։ Մեղուն հեշտությամբ կարող է թռչել երկար տարածություններ և միշտ գտնում է իր տան ճանապարհը:

Առաջադրանքներ

1․ Քանի տեսակ կա մեղուների ընտանիքում։
Մեղուների ընտանիքում կան աշխատավոր մեղուներ, կան մաքրության համար պատասխանատու մեղուներ, կան զինվորներ, պահակներ։
2․ Մեղու թագուհին քանի ձու է ածում։
Մեղու թագուհին տարեկան ածում է 150000-160000 ձու։
3․ Հրդեհի ժամանակ մեղուներն ի՞նչ են անում։
Հրդեհի ժամանակ մեղուներն ունենում են ինքնապահպանման բնազդ, և նրանք սկսում են մեղր կուտակել՝ դրանով իսկ ուշադրություն չդարձնելով օտարներին։
4․ Մեկ կիլոգրամ մեղր պատրաստելու համար մեղուներին քանի ծաղիկ է պետք։
Մեկ կիլոգրամ մեղր պատրաստելու համար մեղվին պետք է մոտ 8 միլիոն ծաղիկ։
5․ Սեևով նշած բառերի հականիշները գրեք։
Ապահով-վտանգավոր,