Մեղուներ

Մեղուները աշխարհի ամենաաշխատասեր միջատներն են։ Նրանք ապրում են մեղվաընտանիքներում, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի։ Մեղուների ընտանիքում կան աշխատավոր մեղուներ, կան մաքրության համար պատասխանատու մեղուներ, կան զինվորներ, պահակներ։ յուրաքանչյուր մեղվաընտանիք ունի թագուհի մեղու, ով պատասխանատու է այդ ընտանիքի զարգացման համար։ Մեղու թագուհին տարեկան ածում է 150000-160000 ձու։ Մեղուների միջին ընտանիքը բաղկացած է մոտավորապես 50 հազար մեղուներից։ Հրդեհի ժամանակ մեղուներն ունենում են ինքնապահպանման բնազդ, և նրանք սկսում են մեղր կուտակել՝ դրանով իսկ ուշադրություն չդարձնելով օտարներին։ Ուստի մեղվաբուծության մեջ ծխի օգտագործումը արդյունավետ է։ Փեթակում մշտապես պետք է լինեն որոշակի քանակությամբ մեղուներ, որպեսզի ապահովվի բարձրորակ օդափոխություն՝ նեկտարից ավելորդ խոնավությունը գոլորշիացնելու համար: Մեկ կիլոգրամ մեղր պատրաստելու համար մեղվին պետք է մոտ 8 միլիոն ծաղիկ։ Մեկ օրվա ընթացքում մեղուն 10 թռիչք է կատարում տարածքում և բերում 200 մգ ծաղկափոշի։ Մեղուն հեշտությամբ կարող է թռչել երկար տարածություններ և միշտ գտնում է իր տան ճանապարհը:

Առաջադրանքներ

1․ Քանի տեսակ կա մեղուների ընտանիքում։
Մեղուների ընտանիքում կան աշխատավոր մեղուներ, կան մաքրության համար պատասխանատու մեղուներ, կան զինվորներ, պահակներ։
2․ Մեղու թագուհին քանի ձու է ածում։
Մեղու թագուհին տարեկան ածում է 150000-160000 ձու։
3․ Հրդեհի ժամանակ մեղուներն ի՞նչ են անում։
Հրդեհի ժամանակ մեղուներն ունենում են ինքնապահպանման բնազդ, և նրանք սկսում են մեղր կուտակել՝ դրանով իսկ ուշադրություն չդարձնելով օտարներին։
4․ Մեկ կիլոգրամ մեղր պատրաստելու համար մեղուներին քանի ծաղիկ է պետք։
Մեկ կիլոգրամ մեղր պատրաստելու համար մեղվին պետք է մոտ 8 միլիոն ծաղիկ։
5․ Սեևով նշած բառերի հականիշները գրեք։
Ապահով-վտանգավոր,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *