Հայաստանի լճերը

Հայաստանի տարածքում կա շուրջ 100 փոքր լիճ, որոնց մի մասը չոր սեզոնի ժամանակ չորանում է։ Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսական նշանակության տեսանկյունից։ Մնացած լճերը ունեն միայն տեղական նշանակություն։ Հայաստանում ամենամեծ լիճը Սևանն է, այնուհետև՝ Արփին, Սև լիճն ու Ակնալիճը։ Հայաստանի լճերի ընդհանուր ջրային ռեսուրսները գնահատվում են 39,3 մլն մ³:

Հայաստանի լճերի մեջ կան ռեկորդակիրներ՝ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև երկրի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակա լճին։

Հայաստանի գետերը

Հայաստանի տարածքում կան մոտ 9480 մեծ ու փոքր գետեր՝ ընդհանուր 23 հազար կմ երկարությամբ, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն։ Հայաստանում ստորգետնյա ծագում ունեն ՄեծամորՇաքիԼիճք, իսկ մակերեսային ծագում՝ ԴեբեդԱղստևՀախումՄեղրի և Ողջի գետերը։

Հայաստանի գետերը հանդիսանում են Կովկասի խոշոր գետերի՝ Արաքսի և Կուրի վտակները։ Հայաստանի տարածքում ամենամեծ գետը Արաքսն է, որը հոսում է Հայաստանի և Թուրքիայի ու Իրանի սահմանով։ Նրա վտակներն են ԱխուրյանՔասախՀրազդանԱզատԱրփաՈրոտան և Ողջի գետերը։ Հյուսիս-արևելյան մասի խոշոր գետերից են Դեբեդը և Աղստևը, առավել փոքր՝ Ձորագետը և Փամբակը։

Հայաստանի աղբյուրները

Հայաստանի աղբյուրները ստորերկրյա ջրի բնական ելքերն են Հայաստանի լեռնային ու դաշտային վայրերում։ Դրանց հիմնական մասը միավորվում է առվակների, առուների ու գետակների մեջ և թափվում հիմնական գետ։

Հայաստանում աղբյուրները շատ են բարձր լեռնային գոտիներում։

Չամչի աղբյուր

ՀՀ Գեղարքունիքի մարզին հարող Արծվաշեն գյուղում գտնվում է Չամչի աղբյուրը։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է մի երիտասարդի հետ, ով իր սիրած աղջկան տեսնելու համար միշտ չամիչ է լցնում գրպանները և գալիս այստեղ ու սպասում նրան։

Քալոյի աղբյուր

Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում` նախկին Իջևանի շրջանի Ծաղկավան գյուղում։ Ավանդության համաձայն` ջուր չունեցող գյուղում Քալո անունով մեկի կինը երազ է տեսնում, որ իրենց տնից ներքև, հողի տակ աղբյուր կա։ Քալոն մի քանի օր շարունակ փորում է այդ տեղը և գտնում աղբյուրը։ Գյուղը դուրս է գալիս ծանր վիճակից և ակունքը գտնողի անունով կոչվում է Քալոյի աղբյուր։

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճերում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մաս`ը ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և առաջացնում գետակներ, իսկ գետակները` գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը` առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի` ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

Եվրասիա. առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա:Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով , արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ) 8848մ, ամենախոշոր լիճը`  Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը: