Ծովահեններ

Ծովահենները ավազակներ էին, որոնք թալանում նավերը, սպանում և գողանում նավի ուղևորներին։ Ծովահենությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան մարդիկ ճանապարհորդում էին ծովով: Հոլիվուդը և արկածային գրականությունը ստեղծել են ծովահենի հերոսական կերպանրեր, որով նրանք սիրելի և հետաքրքիր են դարձել մարդկանց համար, բայց ծովահենների իրական կյանքը մութ էր, դաժան, անճոռնի և, ամենակարևորը, շատ կարճ: Բոլորս ունենք ծովահենի տեսքի մասին մեր պատկերացումը՝ կեռիկներ՝ ձեռքերի փոխարեն, փայտե ոտքեր, սև կապ աչքի վրա։ Ծովահենների պրոթեզների հիմնական պատճառը ոչ այնքան ստացած ծանր վերքերն էին, որքան վարակները։ Գնդակը կամ բեկորը կարելի էր հեռացնել վերքից, բայց շատ դեպքերում վարակը դեռ առաջանում էր՝ հանգեցնելով գանգրենային: Գանգրենայով հիվանդ ոտքը կամ ձեռքը կտրելը այն ժամանակ մարդու կյանք փրկելու և սարսափելի տանջանքների մեջ չմեռնելու միակ միջոցն էր։ Հիվանդին մեծ քանակությամբ խմիչք էին տալիս, որ խմի, հետո կապում էին սեղանին, կաշվե ժապավենը մտցնում էին բերանի մեջ, որպեսզի հիվանդը ցավից լեզուն չկծի և չգոռա, ամուր կապում էին վնասված հատվածի վերևի մասը, որ ուժեղ արյուրահոսություն չլինի և հեռացնում էին վնասված հատվածը։ Աշխատանքը պտք է արվեր շատ արագ, որ մարդը դիմանար այդ ցավին, բայց չնայած դրան շատերը հենց սեղանի վրա մահանում էին։ Ծովահենների սիրելի զենքը մուշկետն է, որը մեծ, գրեթե երկու մետրանոց, ծանր ատրճանակ էր։ Այն օգտագործվում էր վայրի խոզեր որսալու համար, ինչպես նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր 250 մ հեռավորությունից հարվածել թշնամու նավի ղեկավարին։ Ծովահեններն իրենց մոտ մի քանի ատրճանակ ունեին, որ ատրճանակը լիցքավորելու վրա ժամանակ չծախսեին։ Ծովահենները հաճախ օգտագործում էին նաև նռնակներ. մոտավորապես 140 գրամ վառոդ լցնում էին դատարկ մետաղյա գնդակի մեջ:

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ էր ծովահեններից շատերի ոտքը փայտից։
Հոլիվուդը և արկածային գրականությունը ստեղծել են ծովահենի հերոսական կերպանրեր, որով նրանք սիրելի և հետաքրքիր են դարձել մարդկանց համար, բայց ծովահենների իրական կյանքը մութ էր, դաժան, անճոռնի և, ամենակարևորը, շատ կարճ: Բոլորս ունենք ծովահենի տեսքի մասին մեր պատկերացումը՝ կեռիկներ՝ ձեռքերի փոխարեն, փայտե ոտքեր, սև կապ աչքի վրա։
2․ Ծովահեններն ինչո՞ւ էին իրենց հետ մեկից ավել ատրճանակ ունենում։
Ծովահենների սիրելի զենքը մուշկետն է, որը մեծ, գրեթե երկու մետրանոց, ծանր ատրճանակ էր։
3․ Սևով նշված բառի ածանցն առանձնացրեք և դրանով նոր բառեր կազմեք՝ օգտվելով հետևյալ արմատներից՝ սիրել, ատել, գովել, տանջել։
սիրելի, ատեելի, գովելի, տանջելի։
4․ Քո կարծիքով ծովահենները լա՞վ, թե՞ վատ մարդիկ էին։
Իմ կածիքով բարի են։
5․ Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ դակգն-գնդակ, րճանատակ-ատրճանակ, ովծ-ծով, տրմե-մետր, վատի-, նասհիվանդ-, րոթպեզ-։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *