Ռնգեղջույր 

Ռնգեղջյուրները մոլորակի ամենամեծ կենդանիներից են: Նրանք իրենց չափերով ցամաքային կենդանիներից զիջում են միայն փղերին։ Մարմնի երկարությունը միջինում 4-4,5 մետր է, բարձրությունը՝ 1-2 մետր, իսկ քաշը՝ 2-4 տոննա։ Ռնգեղջյուրները արածող կենդանիներ են, ուստի նրանց ապրելավայրերը սավաննաներն ու խոտածածկ տարածքներն են: Ռնգեղջյուրները հիմնականում ապրում են Աֆրիկայի և Ասիայի հսկայական տարածքներում, սակայն որսագողության պատճառով յուրաքանչյուր տարի կենդանիների քանակը պակասում է։ Սպիտակ ռնգեղջյուրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ որպես ամենամեծ կենդանի: Ռնգեղջյուրն ունի շատ հաստ մաշկ՝ մինչև 1,5 սանտիմետր հաստությամբ: Չնայած այն հանգամանքին, որ մաշկը շատ հաստ է, այն բավականին զգայուն է արևի լույսի և միջատների խայթոցների նկատմամբ։ Ռնգեղջյուրները հաճախ գլորվում են ցեխի մեջ՝ պաշտպանվելու արևի շողերից և նյարդայնացնող միջատներից։ Ռնգեղջյուրները վատ տեսողություն ունեն, ուստի նրանք չեն կարողանում լավ տարբերել շրջապատող առարկաները, սակայն լավ զարգացած հոտառության և գերազանց լսողության շնորհիվ նրանք նկատելիորեն կողմնորոշվում են տարածության մեջ, ինչպես նաև հեռվից զգում են թշնամու մոտեցումը:

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ են ռնգեղջյուրներն ապրում խոտածածկ տարածքներում։
Ռնգեղջյուրները արածող կեն
2․ Մաշկը արևից և միջատներից պաշտպանելու համար ռնգեղջյուրները ի՞նչ են անում։
Ռնգեղջյուրն ունի շատ հաստ մաշկ՝ մինչև 1,5 սանտիմետր հաստությամբ:
3․ Ռնգեղջյուրից մեծ ցամաքային ի՞նչ կենդանի գիտես։
Ընձուղտ։
4․ Գրեք սևով նշված բառերի հականիշները։
Ամենամեծ-ամենափոքր, բարձրություն-լայնություն, ապրել-մահանալ, պակասել-առատանալ, հաստ-բարակ, հաճախ-միշտ, գերազանց
5․ Տեքստից դուրս գրեք 5 բայ, որ պատասխանեն ի՞նչ են անում հարցին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *