Համո Սահյան:Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

https://youtube.com/shorts/To6cH40kGTk

Հարցեր և առաջադրանք

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշիտակ… Մառախուղով վարագույր

Ամպը լեզուն կուլ է տվել… Ամպը չի կարող գոռալ

Ցերեկն էլ է ցրտից կծկվել… Շատ ցուրտ է, ցերեկն էլ է մրսում

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Չէ, երևի ձյուն է գալու:

3.Բացատրիր դեղինով նշված բառերը:

մշուշ – մառախուղ

 խաշամ – ծառերից թափված աշնան տերև

անհամարձակ – համարձակություն չունեցող, անվստահ

որոտալ – որոտի ձայն հանել, գոռալ, դղրդալ

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում :Դեղին, ոսկեգույն, շագանակագույն, մոխրագույն
  2.  ի՞նչ ձայներ ես լսում: Խըշ-խըշ, Խըշ-խըշ, Ուուուուուու~

5․Նկարագրիր քո բակի աշունը։

Իմ բակի աշունը

Մեր բակում աշուն է: Արդեն ցուրտ է,բակը քիչ-քիչ մռայլվում է, տերևները դեղնել են ու կարմրել: Բակում քիչ երեխաներ են խաղում, ես էլ արդեն բակ դուրս չեմ գալիս:Ինձ համար աշունը մի քիչ տխուր եղանակ է:

Ես շատ եմ իմ տատիկի բակում լինում: Իսկ այնտեղ աշունն ավելի գեղեցիկ է ու բազմագույն:

Սա էլ մեր գյուղի աշունը՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *