05.05.2023

1Յուրաքնչյուր հատկանիշ ցույց տվող բառի դիմաց գրի՛ր համապատասխան բառը: Օրինակ՝

Բարձր-լեռ

Երկաթե-դուռ

Գեղեցիկ-տուն

Խելացի-մարդ

Քաջ-Նազար

Սառը-պաղպաղակ

Քաղցր-կոնֆետ

Մեծ-ծառ

Լուսավոր-ապագա

Պարզ-բառ

Հետաքրքիր-գիրք

Նուրբ-տերև

Գույնզգույն-պայուսակ

Մաքուր-սենյակ

Թարմ-հաց

2Տրված գործողություն ցույց տվող բառերով կազմի՛ր նախադասություններ: Օրինակ՝

Ես մարզվում եմ դահլիճում:

Լիլիթը գրում է:

Ես գրում եմ։

Դու վազում ես։

Մենք պարում ենք։

Մենք խոսում ենք։

Նրանք երգում են։

Ես կարդում եմ։

Նրանք նկարում են։

Մենք քայլում ենք։

Նրանք հավաքում են։

3․ Ավելացրու ի՞նչ հարցին պատասխանող բառեր, օրինակ՝

Արևի նման տաք- արևի նման տաք սիրտ

Ձյան նման սառը-ձյան նման սառը մարդ

Աղվեսի նման խորամանկ-աղվեսի նման խորամանկ տղա

Կապիկի նման ճարպիկ- կապիկի նման ճարպիկ ակրոբատ

Շան նման հավատարիմ-շան նման հավատարիմ ընկեր

Սրի պես կտրող-սրի պես կտրող լեզու

Քարի պես չոր-քարի պես չոր հաց

Ջրի նման հոսող-ջրի նման հոսող մազեր

Ծաղկի պես քնքուշ-ծաղկի պես քնքուշ աղջիկ

Սոսնձի պես կպչուն-սոսնձի պես կպչուն մարդ

Ժայռի պես ամուր-ժայռի պես ամուր կամք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *