Առաջադրանք 7

1. Տվյալ արմատներով կազմեք  ՊԱՐԶ ԱԾԱՆՑԱՎՈՐ բառեր:

 Գիր, տուն, երգ, գլուխ, միս:

Գրիչ, տնակ, երգիչ, գլխավոր, մսոտ

2.  Առանձնացրեք այն բառը կամ բառերը, որոնք Ա հոդակապ չունեն:

Մեծամիտ, դիմախաղ, մարդամոտ, գինեգործ, այգեպան, մորեղբայր, որդեկորույս:

գինեգործ, այգեպան, մորեղբայր, որդեկորույս

3. Սյունյակներով գրեք պարզ, բարդ, և բարդ ածանցավոր բառերը:

Երկգլխանի, թզուկ, մարդաբոյ, հոգեմաշ, դժբախտ, անմարդաբնակ, կարիճ, լեռնային, շնագայլ, հայուհի, ձնագնդիկ, հողեղեն, դասացուցակ, տետր, նրբատաշ, անգլուխ, ստեղնաշար, դասագրքային, եկեղեցի:

պարզածանցավորբարդբարդ ածանցավոր
Կարիճ
Տետր
Եկեղեցի  
Թզուկ
Դժբախտ
Լեռնային
Հայուհի
Հողեղեն
Անգլուխ  
Մարդաբոյ
Հոգեմաշ
Շնագայլ
Դասացուցակ
Նրբատաշ
Ստեղնաշար    
Երկգլխանի
Անմարդաբնակ
Ձնագնդիկ
Դասագրքային  

4.Միացրու համապատասխան արմատները և նոր բարդ բառեր կազմիր:

Շուն
Մռայլ
Արդար
Մայր
Դաս
Ծաղիկ
Ջուր
Մատյան
Ձուկ
Միտք
Ամբար
Քաղաք
Զարդ
Դեմք

Շնաձուկ, մռայլադեմ, արդարամիտ, մայրաքաղաք, դասամատյան, ծաղկազարդ, ջրամբար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *