Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը

Опубликовано 8 Апр 2024

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հազար բուսատեսակ, որից մոտ 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:

Հայկական լեռնաշխարհի բուսատեսակների բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից։

Հայտնի է, որ մ.թ.ա. I դարում Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել էր հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը), այնքան հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա:

Դեղաբույսերի օգտագործման ավանդույթների մասին են վկայում նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ անոթները՝ դեղաբույսերի սերմերի կամ յուղերի հետքերով։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկապետեր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին:
Հայկական դեղաբույսերից են․ 

 ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ. բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։ 

ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Շնորհիվ վառ արտահայտված հակասեպտիկ հատկությունների՝ օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ։

ԱԼՈՃԵՆԻ․ բնութագրվելով մի շարք օգտակար հատկանիշներով՝ ակտիվորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԵՐԻՑՈւԿ-Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար։

ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԵՐԵՔՆՈւԿ-հիմնականում, մարգագետնային երեքնուկն օգտագործվում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Թվարկել Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը։
Օշինդր դառը, սուսանբար, ալոճենի, լոշտակ, երիցուկ։

2․ Ներկայացնել դեղաբույսերի բուժիչ հատկությունները։
Օրինակ օշինդրը բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։ 

3․ Ներկայացնե՜լ ձեզ հայտնի դեղաբույսերը, որոնք որ օգտագործում եք։
Դաղձ, երիցուկ, նանա, մասուր, եղինջ, եզան լեզու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *